Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների կողմից հնչեցված անձնական և քաղաքական մեղադրանքներին։

Ռուբինյանը հերքեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի պնդումը, թե իր աները աշխատում է խորհրդարանում։

«Իմ աները չի աշխատում Ազգային ժողովում։ Ասեմ ավելին՝ երբ իմ աներն աշխատում էր Ազգային ժողովում, նա իմ աները չէր, իսկ երբ իմ աներն էր՝ էլ չէր աշխատում Ազգային ժողովում։ Հետևաբար, այստեղից հետևում է, որ իմ աներ լինելու ընթացքում նաև երբևիցե չի աշխատել Ազգային ժողովում։ Բայց գիտե՞ք՝ ով է աշխատել և աշխատում Ազգային ժողովում՝ Ձեր կինը, պարոն Մանուկյան։ Եվ ընդ որում, ես շատ ուրախ եմ, որ Ձեր կինն աշխատում է Ազգային ժողովում, և նա շարունակելու է աշխատել Ազգային ժողովում, նույնիսկ եթե ես կարծում եմ, որ Դուք եկաք և ինձ զրպարտեցիք այս բարձր ամբիոնից։ Բայց դա կարևոր չէ. Ձեր կինը Ձեր կինն է, Դուք էլ Դուք եք։ Բայց համաձայնեք՝ հետևողականության մի փոքր պակաս կա Ձեր խոսքերում»։

Անդրադառնալով իր եղբոր՝ Լևոն Ռուբինյանի բանկային գործունեությանը՝ թեկնածուն պարզաբանեց, որ եղբայրը համակարգում է արդեն 17 տարի և իր մասնագիտական կարիերան սկսել է դեռ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ Նա ընդգծեց, որ եղբայրը բարձր պաշտոններ է զբաղեցրել նաև այն ժամանակ, երբ ինքը՝ Ռուբեն Ռուբինյանն ընդդիմադիր էր, և հեղափոխությունից հետո որևէ նոր բիզնես չի հիմնել։

«Իմ եղբայրը շարունակել է աշխատել բանկում 2009-ին, 2010-ին, 2011-ին՝ Սերժ Սարգսյանի ամբողջ նախագահության օրոք, երբ պարոն Մեսրոպ Մանուկյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր և գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականն էր։ Այդ ժամանակ իմ եղբայրը շարունակում էր աշխատել բանկում՝ «Ինեկոբանկում»։ 2017 թվականի դրությամբ, երբ ես ընդդիմադիր էի, իմ եղբայրն «Ինեկոբանկի» գործառնական տնօրենն էր և վարչության անդամ։ Եվ ստանում էր ավելի բարձր աշխատավարձ, քան Դուք հենց հիմա ստանում եք, տիկին Գրիգորյան։ Հեղափոխությունից հետո էլ նա չի հիմնադրել ոչ մի բիզնես, չի ներառվել որևէ բիզնեսում, շարունակել է աշխատել նույն իր աշխատավայրում։ Հետո 2022 թվականին մի բանկից տեղափոխվել է մեկ այլ բանկ, որտեղ շարունակում է զբաղեցնել նույն պաշտոնը։ Հիմա մեղադրանքը ինչո՞ւմն է՝ որ եղբայրս աշխատում է բանկո՞ւմ։ Թե՞ որ այդ բանկում պետությունը 25% մասնակցություն ունի։ Բացատրեք ինձ՝ որտե՞ղ է շահերի բախումը»,- նշեց Ռուբինյանը։

Ռուբինյանը կեղծ որակեց լուրերը, թե ինքը սահմանափակել է լրագրողների ազատ տեղաշարժը ԱԺ-ում՝ կոչ անելով պատգամավորներին պարզապես դուրս գալ միջանցք և տեսնել լրագրողների աշխատանքը։ Պատասխանելով Սամվել Ֆարմանյանի դիտողությանը՝ կապված «օլիգարխ» եզրույթի օգտագործման հետ, Ռուբինյանը տվեց դրա քաղաքագիտական սահմանումը. «Օլիգարխը մարդն է, ով ազդեցություն ունի պետական համակարգի վրա»։

Նա մատնանշեց Կարապետյանների ընտանիքի երկարամյա ներկայությունը պետական բարձր օղակներում որպես իր ձևակերպման հիմնավորում։

Մանրամասները՝ տեսանյութում։