«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
03.08.2026 | 16:22
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»
03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
Բոլորը

Ազգային ժողովի նախագահի ընտրության քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից եզրափակիչ ելույթ ունեցավ Արայիկ Հարությունյանը։ 6 տարվա ընդմիջումից հետո վերադառնալով խորհրդարանական ամբիոն՝ Հարությունյանը շեշտեց, որ «այն տոնայնությունը, որով սկսել են քննարկումները Ազգային ժողովում, հուսադրում են, որ կարող են երկրի առաջ ծառացած խնդիրներին լուծումներ գտնել»։

Անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը, Հարությունյանը բարձր գնահատեց նրա քաղաքական ուղին՝ նշելով, որ ճանաչում է նրան կարիերայի հենց սկզբից։

«Ամբողջ նրա քաղաքական կարիերայի ընթացքում ես ուղեկցել եմ նրան, նա ուղեկցել է ինձ։ Տեսել եմ նրա ուժեղ և թույլ կողմերը, բայց ակնհայտորեն ուժեղ կողմերը շատ են, և ես կարծում եմ, որ պարոն Ռուբինյանը ընտրվելուց հետո մեծ պատասխանատվությամբ և նվիրումով կկատարի այն պարտականությունները, որոնք վերապահված են Ազգային ժողովի նախագահին»։

Հարությունյանը նշեց, որ քաղաքացին ընտրել է «իրական Հայաստանը», մինչդեռ ընդդիմությունը դեռ «դեգերում է պատմական Հայաստանում»։ Դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ նա հակադարձեց Քրիստինե Վարդանյանի և Արեգնազ Մանուկյանի թեզերին։

«Այն թեզերը, որ դուք եք առաջ քաշում, դուք անցյալը չեք վերադարձնում, դուք անցյալն եք։ Տիկին Արեգա Հովսեփյանն ասում է՝ «մենք նոր, երիտասարդ քաղաքական ուժ ենք»։ Ո՛չ, տիկին Հովսեփյան, ձեր քաղաքական հայրերը հին են և իրանք ձեզ հետ են տանում։ Այո՛, այս քաղաքական ուժի հայրերը շատ հին են, որովհետև, եթե շատ ուշադիր նայեք, ապա ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին, որը ՀՀԿ խմբակցության ղեկավարն է եղել և Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար։ Կտեսնեք ձեր կուսակցության առաջնորդին, ով շատ ակտիվ հիմա Գագիկ Ծառուկյանին է պաշտպանում, բայց 2015 թվականին շատ ակտիվ մասնակցում էր Գագիկ Ծառուկյանի շուրջ «ռազբորկեքին» և «իտոգներ էր տալիս»։

Պատգամավորն անդրադարձավ նաև ընտրությունների թվերը կեղծելու վերաբերյալ մեղադրանքներին։ Նա շեշտեց, որ Սահմանադրական դատարանում որևէ փաստ չի ներկայացվել արդյունքների փոփոխության վերաբերյալ, իսկ ժողովուրդը իր քվեով և փողոց դուրս չգալով արդեն տվել է իր վերջնական վերդիկտը։

Հարությունյանը զուգահեռներ անցկացրեց եվրոպական ժողովրդավարությունների հետ՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը տեղի է ունեցել գործող օրենսդրության շրջանակներում, ի տարբերություն Սերժ Սարգսյանի փորձի, ով երրորդ ժամկետի համար Սահմանադրություն էր փոխել։ Խոսելով քրեական գործերի մասին՝ պատգամավորը նշեց, որ այսօրվա Հայաստանում դատարանները կարող են բեկանել իրավապահների սխալ որոշումները, ինչը պատկերացնել անգամ հնարավոր չէր նախկին իշխանությունների օրոք։

Ելույթի վերջում Արայիկ Հարությունյանը հաստատեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը միասնական է և միաձայն կողմ է քվեարկելու Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։