Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»

Լուրեր

27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմում իր կարևորության ու երիտասարդ ակումբակիցների մասին:

«Սա իմ 20-րդ մրցաշրջանն է որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ինչի առթիվ շատ ուրախ եմ։ Դա շատ բան է նշանակում ինձ համար։ Դա ինձ ասում է, որ գուցե ես ամեն ինչ ճիշտ եմ արել իմ կարիերայի ընթացքում։ Ահա, թե ինչու եմ կարողացել խաղալ այսքան երկար, և ես իսկապես ուրախ եմ դրա համար։

Նախամրցաշրջանային փուլի սկզբում թիմի կեսից ավելին կազմված էր երիտասարդ խաղացողներից։ Ես փորձում եմ օրինակ ծառայել նրանց համար։ Ես փորձում եմ ամեն ինչ անել ճիշտ ձևով, այն բաները, որոնք գիտեմ, թե ինչպես անել, և ցույց տալ նրանց խաղի այն կողմերը, որոնցից նրանք կարող են սովորել։ Իհարկե, նրանցից է կախված՝ ուզում են սովորել, թե՝ ոչ, բայց ես միշտ փորձում եմ իմ լավագույնն անել թիմի համար։

Հիմա ես թիմի ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում։ Դա նշանակում է, որ ես պատասխանատվություն ունեմ նրանց օգնելու։ Դա այն է, ինչ ես փորձում եմ անել՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս։ Ես փորձում եմ նրանց խորհուրդներ տալ, բայց ամեն բան նրանցից է կախված: Մենք թիմ ենք, մենք ընտանիք ենք, և մենք պետք է միասին հասնենք մեր նպատակներին»,- 37-ամյա Մխիթարյանի խոսքը մեջբերում է InterTV-ն։

Այս օրերին «Ինտերն» Ավստալիայում է, որտեղ ընկերական խաղեր է անցկացնելու «Միլանի» և «Յուվենտուսի» հետ:

Հիշեցնենք, որ վերջերս Հենրիխ Մխիթարյանը մեկ տարով երկարաձգել էր միլանյան ակումբի հետ գործող պայմանագիրը։ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն 2022 թվականից է խաղում «Ինտերում», որի կազմում 2-ական անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր ու երկու անգամ խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Ավարտված մրցաշրջանում հայ կիսապաշտպանը մասնակցել է 39 հանդիպման, դարձել 4 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։