Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում

Լուրեր

31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
31.07.2026 | 15:30
Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները
31.07.2026 | 15:21
Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի
31.07.2026 | 15:10
Քոչարյանը դատարանում պարտվել է Փաշինյանին // Նարեկ Կարապետյանի տանից ոչինչ չեն առգրավել․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 15:03
Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:55
«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:47
Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինային Patriot-ի արտադրության արտոնագրի փոխանցումը
31.07.2026 | 14:39
Քաղհասարակության մի մասը դարձել է կառավարության ապոլոգիստը․ Կարեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:30
Այն ուժերը, որոնք անցել են խորհրդարան, շատ խոցելի են, իշխող ուժը օգտագործելու է դա․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:22
Ալիևն ու Ժապարովը պարգևատրել են միմյանց․ Արցախի Շուշին և Ղրղզստանի Չոլպոն-Աթան քույր քաղաքներ են դարձել
31.07.2026 | 14:20
«Ռեալը» ձեռք է բերել Լա Լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին
31.07.2026 | 14:13
«Ժողովրդավարությունը հաճախ հետընթաց է ապրում ընտրված իշխանությունների՝ համակարգը քանդող քայլերից»․ Նարեկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բաքվում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության առաջին մրցումային օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի երեք ներկայացուցիչներ, որոնցից մեկը նվաճել է կիսաեզրափակիչի ուղեգիր:

Դավիթ Բալեյանը (55 կգ) որակավորման փուլում 8:6 հաշվով հաղթել է լեհ Մացեյ Մրոժեկին, իսկ 1/8 եզրափակիչում նրա մեքսիկացի մրցակիցը հրաժարվել է գոտեմարտից: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 4:1 հաշվով ուժեղ է գտնվել վրացի Սաբա Մինդիաշվիլիից ու դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ուզբեկ Ջախոնգիր Տուլկունովի հետ։

Էրիկ Պապիկյանը (65 կգ) որակավորման փուլում 9:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել ադրբեջանցի Ռաշիդ Նազարովի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակիչում 1:8 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդ Իբրագիմովին ու ավարտել ելույթները:

Վահե Ասլանյանը (80 կգ) որակավորման փուլում 2:6 հաշվով պարտություն է կրել ռուս Կանտեմիր Ելմեսովից ու դուրս մնացել հետագա պաքարից:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Մուրադ Ղարիբյանը (51 կգ), Գրիշա Գևորգյանը (60 կգ) և Վարուժան Ասլանյանը (71 կգ), որոնք պայքարը կսկսեն օգոստոսի 1-ին:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել էր 10 ըմբիշով ու նվաճել 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ: Ջանես Նազարյանը (71 կգ) նվաճել էր աշխարհի Մ-17 չեմպիոնի կոչումը, իսկ Արարատ Ավետիսյանը (48 կգ) և Գևորգ Հարությունյանը (51 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր: