Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինային Patriot-ի արտադրության արտոնագրի փոխանցումը

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Financial Times-ին տված հեռախոսային հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «համոզված չէ»՝ արդյո՞ք թույլ կտա Ուկրաինային հրթիռներ արտադրել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար:

«Մենք ուսումնասիրում ենք դա»,- ասել է նա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Patriot հրթիռներ արտադրելու արտոնագիր տրամադրելու խոստումը հնչել էր հուլիսի սկզբին Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ: Թրամփը և Զելենսկին այս հարցը քննարկել էին նաև երեքշաբթի Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնել էր Ուկրաինայի նախագահը, որի համար Patriot-ի զինամթերքը կրիտիկական նշանակություն ունի և անհրաժեշտ է՝ ռուսական բալիստիկ հրթիռային հարվածների աճող հաճախականությանը հակազդելու համար:

«Սրանք բացառիկ զենքեր են, և մենք պետք է մի փոքր զգույշ լինենք այն հարցում, թե ում ենք արտոնագիր տալիս։ Մենք իրականում արտոնագիր չենք տալիս սարքավորումների համար»,- ասել է Թրամփը FT-ին։

Զելենսկին ԱՄՆ նախագահի հետ իր վերջին հանդիպումը բնորոշել էր «լավ» և ասել, որ քննարկել են «Patriot զենիթային հրթիռների արտադրությունը և մի քանի այլ գաղափարներ»։

«Թրամփն ընդունել է մեզ արտոնագրեր տրամադրելու առաջարկը»,- հայտարարել էր Ուկրաինայի նախագահը։

Patriot համակարգերը կենսական նշանակություն ունեն Կիևին և այլ քաղաքներին ուղղված ռուսական բալիստիկ հրթիռները որսալու համար: Լրատվամիջոցը նշում է, որ Թրամփին համոզելը՝ քննարկել Կիևին այդ հրթիռները արտադրելու թույլտվություն տալու հարցը, Զելենսկիի համար նշանակալի նվաճում էր։

Թրամփը FT-ին ասել է նաև, որ իր հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշներն առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա։ Սա նրանց առաջին այցը կլինի Կիև՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մի քանի հանդիպումներից հետո։

«Պարզ ասած՝ մենք ուզում ենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի հետ պատերազմն ավարտվի։ Ես հրթիռներ չեմ ուզում: Մեզ խաղաղություն է պետք»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի