Իրանի բանակը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան բազային հարվածելու մասին
Քաղաքականություն
31.07.2026 | 13:51
Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին, գրում է France 24-ը։
Բանակը հայտարարության մեջ նշել է, որ թիրախավորել է «Քուվեյթում գտնվող Ահմադ ալ-Ջաբեր ավիաբազայի կործանիչ ինքնաթիռների ապաստարանները, արբանյակային կապի համակարգերը և սարքավորումների պահեստավորման օբյեկտները»։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից (CENTCOM) անմիջապես մեկնաբանություն չի եղել։
Իրանի բանակը հայտարարել է, որ հարվածներն իրականացվել են՝ «ի պատասխան երկրի դեմ ահաբեկչական ԱՄՆ բանակի իրականացրած ագրեսիայի և Քեշմ կղզու բնակելի տան վրա դաժան հարձակման»։
Տեղական լրատվամիջոցները հինգշաբթի հաղորդել էին, որ Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվել են ընտանիքի երեք անդամներ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա։
Միաժամանակ, The Wall Street Journal-ը հաղորդում է, որ Վաշինգտոնը վերանայում է իր ռազմական ներկայությունը Քուվեյթում՝ Իրանի հետ շարունակվող հակամարտության ֆոնին, նշելով, որ Քուվեյթի պաշտոնյաները շարունակում են կարևոր համարել ԱՄՆ-ի անսասան անվտանգության աջակցությունը։
Քուվեյթում տեղակայված է շուրջ 13,500 ամերիկացի զինվորական, հիմնականում՝ Քեմփ Արիֆջանում և Ալի ալ-Սալեմի ավիաբազայում, ինչն այն դարձնում է Վաշինգտոնի ամենամեծ արտասահմանյան ռազմական զորախմբերից մեկը։ Մի պաշտոնյա ասել է, որ տարածաշրջանում ամերիկյան բազաների և ենթակառուցվածքների վրա Իրանի հարձակումը Պենտագոնին ստիպել է կրճատել իր ներկայությունը Քուվեյթում՝ ռիսկը նվազագույնի հասցնելու համար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

