Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա․ հարվածներ են հասցվել Վոլգոգրադի և Թաթարստանի պահեստներին

Լուրեր

31.07.2026 | 13:51
Իրանի բանակը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան բազային հարվածելու մասին
31.07.2026 | 13:40
ԿՈՆԿԱԿԱՖ-ը ևս միացել է ՖԻՖԱ-ի դեմ բոյկոտին
31.07.2026 | 13:29
Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չեն տարել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:18
Իշխող ուժի կողմից արդարադատության ընտրովի կիրառումը նշանակում է՝ երկրում այն չկա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է առաջացել Վոլգոգրադի Wildberries-ի լոգիստիկ  օբյեկտում, հայտնել է ընկերությունը: Նախնական տեղեկություններով՝ աշխատակիցները չեն  տուժել, գրում է Meduza-ն։

Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել է, որ Վոլգոգրադի և մարզի վրա ուկրաինական  ԱԹՍ-ների հարձակման հետևանքով վիրավորվել է հինգ մարդ: Վոլգոգրադում վնասվել է բնակելի շենք և մասնավոր տուն: Հրդեհներ են բռնկվել քաղաքի հարավում գտնվող վառելիքաէներգետիկ համալիրում, ինչպես նաև պահեստներում:Նա  չի նշել, թե ում են դրանք պատկանում:

Astra-ն, վկայակոչելով ականատեսների լուսանկարնեն ու տեսանյութերը, հաղորդում է, որ Վոլգոգրադում «Լուկօյլ-Վոլգոգրադնեֆտեպերերաբոտկա» նավթավերամշակման գործարանը, հնարավոր է, հարձակման է ենթարկվել Ուկրաինայի կողմից։

Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են նաև Թաթարստանի Զելենոդոլսկ քաղաքում գտնվող Wildberries-ի մեկ այլ պահեստի վրա։ Տարածված տեսանյութերում պահեստի տարածքում ծուխ է երևում։ Wildberries-ը հայտարարել է, որ Զելենոդոլսկի պահեստը «նորմալ աշխատում է»։ Ընկերությունը չի նշել՝ արդյո՞ք այն հարձակման է ենթարկվել։

Ուկրաինական լրատվամիջոցները նաև տեսանյութ են տարածել, որտեղ երևում է, թե ինչպես է անօդաչու թռչող սարքը պայթում Ozon-ի պահեստի մոտ։ Ենթադրաբար, տեսանյութը նկարահանվել է Զելենոդոլսկում։ 116.ru-ն նշում է, որ Զելենոդոլսկի Wildberries-ի և Ozon-ի լոգիստիկ կենտրոնները գտնվում են նույն արդյունաբերական տարածքում։

Զելենոդոլսկի քաղաքապետ Միխայիլ Աֆանասևը հայտարարել է, որ ՀՕՊ ուժերը հետ են մղել լոգիստիկ կենտրոնի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Վոլգոգրադի, Կուրսկի, Ռոստովի և Տուլայի մարզերի, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի, Դաղստանի, Թաթարստանի, բռնակցված Ղրիմի,  Ազովի ու Սև ծովերի ջրերի վրա խոցվել է ուկրաինական 371 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի