ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 22:43
Հունաստանում անտառային հրդեհները շարունակում են տարածվել․ Կրետեում դրանք տարհանման և հրշեջների մահվան պատճառ են դարձել
30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 20:45
«Վառվող առաջարկներ» Wildberries-ում․ ի՞նչպես են ուկրաինական հարվածներն ազդել հայ վաճառողների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 20:41
Ալիևը պետական ​​այցով Ղրղզստանում է
30.07.2026 | 20:30
Պուտինը վախենում է Հայաստանի եվրոպական ընտրությունից․ ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 20:20
Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակման համար ռադիոկայանն արտոնագրի չեղարկման գործով դիմել է ՍԴ
30.07.2026 | 20:11
ԳՇ պետն այցելել է բանակային զորամիավորում, ճաշել զինծառայողների հետ
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանի համոզմամբ՝ Հայաստանի դեմ Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական պատժամիջոցները պատերազմի ակտ են, և Երևանը պետք է կոշտ դիրքորոշում որդեգրի՝ վերանայելով Մոսկվայի հետ կնքված բոլոր համաձայնագրերը։ Factor TV-ի հետ զրույցում նա վերլուծել է ռուս-հայկական հարաբերությունների ներկա փուլը, վարչապետ Փաշինյանի կոշտ հռետորաբանությունը և Հայաստանի իշխանության անելիքները։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին կոշտ հայտարարություններին Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հասցեին՝ Ադամյանը նշել է. «Ես չեմ կարծում, որ մենք նոր ենք անցել վերջնագրերի լեզվին։ Պարզապես մենք հիմա, թերևս, հանել ենք վարդագույն ակնոցները»։ Ըստ նրա, Ռուսաստանը երբեք չի հաշտվելու Հայաստանի ինքնիշխանության հետ, և Երևանի համար եկել է ճշմարտության պահը։ «Մենք հրաշալի հասկացել ենք կամ, գոնե արդեն, ցույց ենք տալիս, որ հասկացել ենք այն պարզ իրողությունը, որ Ռուսաստանի Դաշնությունը չի հաշտվել, չի հաշտվում և չի հաշտվելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հետ»։

Ադամյանի կարծիքով, Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է անցնի գործնական քայլերի և բանակցային սեղանին դնի բոլոր առկա համաձայնագրերի վերանայման հարցը։ «Այդ թվում՝ կոնցեսիոն կառավարման հանձնված երկաթուղու, այդ թվում՝ Իրան-Հայաստան գազատարի ռուսական պատկանելության, այդ թվում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի, այդ թվում՝ ընդհանրապես «Գազպրոմ»ի հետ համաձայնագրի, ռուս սահմանապահների դուրս բերումը Հայաստանի Հանրապետության տարածքից»։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումները «պատերազմի ակտ են»։ «Կապ չունի՝ այդ պատերազմը սառն է, թե տաք պատերազմ է։ Դա պատերազմ է Հայաստանի Հանրապետության դեմ»։

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտի այն քննադատություններին, թե իշխանությունն է մեղավոր հարաբերությունների սրման համար, Ադամյանը նշել է, որ իշխանության սխալը ոչ թե այսօրվա կոշտ դիրքորոշումն է, այլ այն, որ թույլ է տվել այս իրավիճակը հասունանա։ «Այս ամեն ինչը պետք էր ժամանակին կանխել։ Հնարավոր էր այս ամեն ինչը ժամանակին կանխել՝ այդ այլընտրանքները ժամանակին ստեղծելով և Ռուսաստանի Դաշնությանը պարզապես հնարավորություն չտալով իր մոնոպոլիաները պայթեցնել հիմա Երևանի կենտրոնում»։

Ի պատասխան ՌԴ նախագահի առաջարկին՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, «Հանրապետություն» կուսակցության անդամը նշել է, որ սա Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է։ «Հանրաքվեի գնալու որևէ իրավական հիմք կամ քաղաքական դրդապատճառ չկա։ Դա ընդամենը անհրաժեշտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը ինքն իրեն, իր ժողովրդին համոզի, որ այս Հայաստանը փորձում է մեր հաշվին ապրել, մեր հաշվին բարգավաճել, հասնել եվրաստանդարտների, որից հետո մեզ կասի «պրոստի-պրոշչայ»»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան