1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Ամերիաբանկի հաճախորդների թիվը՝ ավելի քան 900 հազար, մանրածախ վարկային պորտֆելը՝ ավելի քան 800 միլիարդ դրամ, իսկ հաջորդ նպատակը՝ մեկ միլիոն հաճախորդ և նոր սերնդի թվային ծառայություններ։ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի առաջին կիսամյակի արդյունքներն ու խոսել առաջիկա ծրագրերի մասին՝ սկսած նոր Persona և Premium մասնաճյուղերից մինչև MyAmeria հավելվածի ընդլայնում։ 

«Եթե մենք համեմատում ենք թվային տիրույթում ակտիվությունը և հաճախորդների բազայի աճը, ակտիվությունը մոտ երկու անգամ ավելի առաջանցիկ տեմպով է աճում, որը ցույց է տալիս, որ մեզ հաջողվում է ոչ միայն ընդլայնել մեր հաճախորդների բազան, այլ նաև արդեն իսկ գործող հաճախորդների ակտիվությունը էականորեն աճի տեմպ է դրսևորում»,- ասաց Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը։

Մանրածախ բանկինգի առաջին կիսամյակի կարևոր ցուցանիշներից մեկը հաճախորդներից ներգրավված միջոցների ծավալն է։ Այն առաջին անգամ գերազանցել է 1 տրիլիոն 30 միլիարդ դրամը։ Բանկում ընդգծում են, որ հատկապես աճել են դրամային և ցպահանջ ավանդները։ Տարեսկզբից ժամկետային ավանդների պորտֆելն աճել է 19 տոկոսով՝ հասնելով 423 միլիարդ դրամի, իսկ ցպահանջ ավանդների ծավալն ավելացել է 18 տոկոսով՝ կազմելով 446 միլիարդ դրամ։ 

«Դրամային ավանդների առաջանցիկ աճի տեմպը վճռական նշանակություն ունի, քանի որ դա նաև հնարավորություններ է ստեղծում դրամային վարկավորման ծավալման համար»,- նշեց Բարսեղյանը։

Վարկային պորտֆելի մասով վերջին հինգ տարիներին տարեկան միջին աճը պահպանվել է մոտ 30 տոկոսի մակարդակում։ Մանրածախ բանկինգի գծով վարկային պորտֆելը հունիսի 30-ի դրությամբ գերազանցել է 800 միլիարդ դրամի շեմը, հատկապես արագ է աճել հիփոթեքային վարկավորման ուղղությունը՝ գերազանցելով 400 միլիարդի շեմը։

Անկանխիկ գործարքների ուղղությամբ ևս արձանագրվել է աճ։ Վերջին հինգ տարիներին քարտերի քանակի տարեկան միջին աճը կազմել է մոտ 37 տոկոս։ Աճում է նաև թվային տիրույթում գործարքների մասնաբաժինը: 

«Եթե նայում ենք բանկի գործարքների կառուցվածքը, ապա մենք մասնաճյուղային ցանցում այժմ իրականացնում ենք մեր գործարքների ընդամենը 1%-ը։ Այսինքն՝ բանկի գործարքների ընդհանուր 99%-ը իրականացվում է մասնաճյուղից դուրս՝ թվային հարթակներով կամ ինքնասպասարկման մեքենաներով»,- ընդգծեց բանկի մանրածախ բանկինգի գծով տնօրենը։

Ամերիաբանկն առաջիկայում նախատեսում է զարգացնել հաճախորդների սեգմենտավորված սպասարկումը։ 

«Հաճախորդների սպասարկման որակը է՛լ ավելի բարելավելու տրամաբանության ներքո հաճախորդների սեգմենտների համար բացում ենք արդեն մասնագիտացված մասնաճյուղեր, և առաջին Persona և Premium մասնաճյուղերը կբացենք մինչև տարեվերջ»,- ասաց Արման Բարսեղյանը։

Բանկը փոխում է նաև հաճախորդների սպասարկման մոտեցումը՝ անհատական հաճախորդից անցում կատարելով ընտանիքի կոնցեպտին։ Այս տրամաբանության շրջանակում բանկը զարգացնում է նաև երեխաների և դեռահասների համար նախատեսված լուծումները։ Նրանց համար արդեն իսկ ստեղծվել է MyAmeria Star հավելվածը:

Ասուլիսին ներկայացվեցին նաև MyAmeria հավելվածի նոր հնարավորությունները,  MyHome, MyCar, MyInvest և MyBusiness հարթակները, առաջիկա ծրագրերը, թվայնացման և արհեստական բանականության օգտագործման ուղղությամբ բանկի կողմից իրականացվող նախաձեռնությունները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան