Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել

Լուրեր

27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
Բոլորը

Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել, որով հաստատել է խորհրդարանի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները։

Որոշման համաձայն՝ Ազգային ժողովի տարածքի և շենքի պահպանությունը, ինչպես նաև անվտանգության ապահովումը շարունակելու է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը։ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին հանձնարարվել է սահմանված կարգով նոր կանոնների մասին ծանուցել Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, խորհրդարանական խմբակցություններին, մշտական հանձնաժողովների նախագահներին և նրանց տեղակալներին, պատգամավորներին, ինչպես նաև՝ Ազգային ժողովի և Հաշվեքննիչ պալատի աշխատակազմերին։

Միաժամանակ, ուժը կորցրած է ճանաչվել Ազգային ժողովի նախագահի՝ 2019 թվականի փետրվարի 12-ի համապատասխան որոշումը, որով մինչ այժմ կարգավորվում էին խորհրդարանի տարածքում և շենքում անվտանգության հետ կապված հարցերը։

Այսպիսով, ընդունված որոշմամբ հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կարող են իրականացնել միայն հատուկ առանձնացված տեղերում։ Այլ վայրերում աշխատելու համար անհրաժեշտ է ԱԺ գլխավոր քարտուղարի թույլտվությունը։ Ավելին, հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու համար լրագրողների ցուցակը պետք է ներկայացվի նիստը սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ։ Իսկ «հատուկ վերահսկելի գոտիներում» լրագրողներին ընդհանրապես արգելվում է որևէ մասնագիտական գործունեություն ծավալել։

«Պահպանվող օբյեկտի տարածքում գտնվող անձանց արգելվում է անհարկի միջամտել կամ այլ կերպ խանգարել Ազգային ժողովի բնականոն աշխատանքը, վիրավորական արտահայտություններ անել, չկատարել Պահպանության ծառայության ծառայողի՝ օրենքից և սույն կանոններից բխող պահանջները, կատարել սույն կանոններով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ»,-նշվում է որոշման մեջ:

Ի թիվս այլնի, արգելվում է ներս բերել ալկոհոլային խմիչք (բացառությամբ հատուկ դեպքերի)։ Արգելվում է մուտք գործել մեծածավալ առարկաներով, այդ թվում՝ պարկերով, ճամպրուկներով և մեծ պայուսակներով (բացառությամբ համակարգչային պայուսակների և թղթապանակների)։ Արգելված են նաև քիմիական, պայթուցիկ ու դյուրավառ նյութերը։

Կանոններում նշվում է, որ այցելուները պետք է ունենան «պատշաճ արտաքին տեսք»։ Մասնավորապես, արգելվում է մուտք գործել մարզական կամ հատուկ աշխատանքային հագուստով, ինչպես նաև «ոչ պատշաճ, ոչ ներկայացուցչական հագուստով»։

Կանոններն ունեն նաև բացառություններ․ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների անցակետերով առանց ստուգման (անարգել) մուտքի և ելքի իրավունք ունեն՝ Հանրապետության նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, (նախկինում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը), ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց ուղեկցող անձինք։ Տրանսպորտային միջոցների դեպքում նույնպես նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ավտոմեքենաներն անցնում են առանց զննության։

Արգելվում է տեսաձայնագրել կամ լուսանկարել Պահպանության ծառայության աշխատակիցներին՝ իրենց պարտականությունները կատարելիս։ Իսկ ԱԺ նիստերի դահլիճի օթյակներում գտնվողներին արգելվում է օգտագործել ֆոտո, կինո և տեսատեխնիկա, հեռախոսակապ կամ ռադիոկապ։

Աշխատանքային օրերին ԱԺ աշխատակիցների համար մուտքն ու ելքը թույլատրվում է ժամը 08:00-ից մինչև 22:00-ն։ Լրագրողների համար սահմանված է 08:00-19:00-ն, սակայն եթե ԱԺ նիստերը շարունակվում են, նրանք կարող են մնալ մինչև նիստի ավարտը։ Աշխատանքային օրվա վերջում յուրաքանչյուր աշխատող պարտավոր է անջատել էլեկտրասարքերը, փակել պատուհանները և կողպել սենյակի դուռը։

Կանոններն ամբողջությամբ՝ այստեղ։

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է, որ Ազգային ժողովի հաջորդ նախագահ է դառնալու Ռուբեն Ռուբինյանը։ Ռուբինյանը, փաստորեն, չի սպասել 9-րդ գումարման խորհրդարանում ԱԺ նախագահի պարտականությունները պաշտոնապես ստանձնելուն և նոր որոշումը ստորագրել է՝ օգտվելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ մինչև նոր ԱԺ-ի առաջին նիստը արձակուրդում գտնվելու փաստից։

Եվգենյա Համբարձումյան