«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների

Լուրեր

27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
Բոլորը

Հուլիսի 26-ին տեղի է ունեցել «Seaside Startup Summit Armenia 2026»-ի պաշտոնական բացումը։ Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը անցկացվող միջոցառումը երկրորդ տարին անընդմեջ համաֆինանսավորվում է կառավարության կողմից․ դրա կազմակերպման համար պետական բյուջեից հատկացվել է 200 մլն դրամ։

«Հուլիսի 26-ին տեղի է ունեցել «Seaside Startup Summit Armenia 2026»-ի բացման պաշտոնական արարողությունը, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ իրականացվում է ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Միջոցառման կազմակերպման համար ինչպես 2025 թ., այնպես էլ 2026 թվականին պետական բյուջեից հատկացվել է 200 մլն ՀՀ դրամ։

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով, որ արդեն տասներորդ տարին անընդմեջ Սևանի ափին անցկացվող այս միջոցառումը դարձել է այն եզակի հարթակը, որը միավորում է նորարար գաղափարներով առաջնորդվող մարդկանց և ձևավորում տեխնոլոգիական համայնք։

«Հարյուրավոր տաղանդավոր անհատներ, նորարարներ և ստարտափներ են մասնակցել այս նախագծին։ Սա ՀՀ կառավարության համար կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություն է, և հենց այդ պատճառով մենք շարունակում ենք աջակցել այս ծրագրին՝ մեծ հավատով և ոգևորությամբ»,– նշել է նախարարը։

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ «Seaside Startup Summit Armenia»-ն պարզապես գագաթնաժողով չէ, այլ միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ, ձևավորվում են համագործակցություններ և ստեղծվում ապագայի տեխնոլոգիական լուծումները։

«Վստահ եմ, որ հենց այստեղից են սկիզբ առնելու նոր հաջողության պատմություններ, իսկ Հայաստանից և «Seaside Startup Summit Armenia 2026»-ից մասնակիցները կհեռանան ոչ միայն վառ հիշողություններով, այլև նոր գործընկերություններով, գիտելիքով և մեծ նպատակներով»,–եզրափակել է նախարարը։

Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 1-ն անցկացվող «Seaside Startup Summit Armenia 2026»-ի շրջանակում կհամախմբվեն աշխարհի տարբեր երկրների ստարտափների հիմնադիրներ, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ, մենթորներ, ոլորտի առաջատար փորձագետներ և նորարարության էկոհամակարգի առաջնորդներ»,- ասված է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունում։