Մանրամասներ Գյումրիում դաժան ծեծի հետևանքով կնոջ մահվան դեպքի մասին․ ինչո՞ւ է իրավապահ համակարգին խիստ զգուշացում տրվել

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Գյումրիում փողոցի մաքրուհու սպանության մեջ կասկածվում է ռուս զինծառայող: Այս մասին փոխանցում են Գյումրիի մեր աղբյուրները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Գյումրու Սլաբոդկա թաղամասում դաժան ծեծի է ենթարկվել 57-ամյա մի կին: Վերջինս Գյումրու բժշկական կենտրոնի ճանապարհին մահացել է: Նա որպես աշխատակից գրանցված է Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնում և իրականացնում է փողոցի մաքրման աշխատանքներ:

Մեր տեղեկությունների վերաբերյալ, որ կնոջ դաժան ծեծի մեջ մեղադրվում է ռուս զինծառայողը, դատախազության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ կա մի քանի վարկած, սակայն, նախաքննական գաղտնիք են եւ հրապարակման ենթակա չեն:

Ի դեպ, նշենք, որ այս գործով զբաղվում է Ոստիկանության Գյումրու Մուշի բաժինը: Տեղեկացանք, նաև որ կնոջը ծեծի ենթարկած անձնավորությունը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Սակայն այս տեղեկությունը ևս ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում:

Ուշագրավն այն է, որ այս դեպքի հետ կապված իրավապահ համակարգին խիստ զգուշացում է տրվել՝ մեկնաբանություններ անելիս լինել զգուշավոր, աջ ու ձախ դեպքը քննարկման առարկա չդարձնել: Սա, թերևս արվում է այն պատճառով, որ տեղեկատվական արտահոսք չլինի:

Տեղեկացանք նաև, որ տուժածը Գյումրու Աճեմյան 26 հասցեի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանն է: Դեպքը տեղի է ունեցել լուսադեմին՝ ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի տան մոտակայքում, նա մեկնելիս է եղել իր կողմից մաքրվող տարածք՝ Տիգրան Մեծ փողոց: Ի դեպ, Ղուկասյանը բնակվում էր աղջկա հետ:

Հայկ Վարդանյան