Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
Հասարակություն
24.07.2026 | 14:33
2026 թվականի ապրիլի 15-ից մայիսի 10-ը հայտագրված և հունիսին միասնական քննություններ հանձնած՝ դպրոցների այս տարվա շրջանավարտները միասնական քննությունների արդյունքների վկայագրերը կարող են ստանալ իրենց դպրոցներից հուլիսի 24-ից։ Այս մասին հայտնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից։
Նախորդ տարիների շրջանավարտները, քոլեջների այս տարվա շրջանավարտները, նաև հունիսի 26-ից հուլիսի 1-ը հայտագրված և 3-րդ փուլին մասնակցած դիմորդները վկայագրերը կստանան ԳԹԿ-ից։

