Ուշադրություն, հերթական զեղծարարությունը․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է
Հասարակություն
24.07.2026 | 13:33
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «Ճանապարհային Ոստիկանության» անունից։ Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է` հափշտակել Ձեր ֆինանսական միջոցները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ կիբեռոստիկանությունից։
«Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը»,-նշվում է հաղորդագրության մեջ։

