Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

ԵՄ Մշտական ներկայացուցիչների կոմիտեն՝ COREPER-ը, այսօր առավոտյան վերջապես համաձայնության է հասել Ռուսաստանի  դեմ  պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ։  Տեխնիկական աշխատանքների  ավարտից  հետո այսօր կեսօրից հետո կմեկնարկի դրա ընդունման գրավոր ընթացակարգը։

Նախորդ շաբաթ ԵՄ երկրներն այդպես էլ չէին կարողացել համաձայնության գալ և որոշման կայացումը հետաձգվել էր։  Տարբեր հարցերի շուրջ վերապահումներ ունեին Հունաստանը, Ավստրիան, Բուլղարիան։

«Այս փաթեթի շուրջ բանակցությունները դժվար են եղել, սակայն մենք համաձայնության ենք հասել մնացած հարցերի շուրջ՝ պահպանելով ԵՄ միասնականությունը, ինչպես նախորդ 20 փաթեթների դեպքում։
Անդամ պետությունները հստակ և միասնական են եղել՝ ձգտելով ուժեղ միջոցների, որպեսզի սահմանափակեն Ռուսաստանի կարողությունը՝ շարունակելու Ուկրաինայի դեմ իր ագրեսիվ պատերազմը»,- Factor TV- ին հայտնել է  ԵՄ դիվանագետներից մեկը։

Եվրոպական Միության պատժամիջոցների այս փաթեթը ներառում է աննախադեպ թվով՝ մոտ 250 անհատների, ֆինանսական և գործարքային արգելքներ ռուսական բանկերի դեմ, միջոցներ կրիպտոարժույթների և նավթ փոխադրող «ստվերային նավատորմի» դեմ, ինչպես նաև նոր առևտրային արգելքներ՝ թուլացնելու Ռուսաստանի ռազմական արդյունաբերության կարողությունները:

Ըստ ԵՄ դիվանագետի՝ փոխզիջում է ձեռք բերվել երրորդ երկրներ հեղուկ բնական գազի (LNG) փոխադրումների հետ կապված չլուծված խնդրի շուրջ։ Սահմանափակ բացառությունը վերաբերում է երրորդ երկրներ հեղուկ բնական գազի փոխադրմանը (և դրան առնչվող գնումներին) մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը կնքված պայմանագրերին։ ԵՄ օպերատորների կողմից այս փոխադրումների ցանկացած ընդլայնում սահմանափակված է։ Խորհուրդը տարին մեկ անգամ կվերանայի այդ բացառությունը։

Հիշեցնենք, որ Հունաստանը դեմ էր արտահայտվում ռուսական հեղուկ բնական գազի (LNG) փոխադրման ամբողջական արգելքին․ սահմանափակումներն ուղղակիորեն հարվածում են հույն միլիարդատեր Ջորջ Պրոկոպիուին պատկանող Dynagas ընկերությանը, որը մասնագիտացած է հեղուկ բնական գազի (LNG) փոխադրման գործում:

Համաձայնություն է ձեռք բերվել՝ նավթի գնի ներկայիս առաստաղը (մոտ 44 դոլար մեկ բարելի համար) երկարացնել եւս 12 ամսով՝ ի տարբերություն նախկինում կիրառվող պարբերական վերանայումների։

«Այսօրվա համաձայնությունը պահպանում է ճնշումը Ռուսաստանի վրա և ցույց է տալիս Ուկրաինային աջակցելու մեր հստակ պարտավորությունը։ Պատժամիջոցների 21-րդ փաթեթը էական է և ևս մեկ կարևոր քայլ է Ռուսաստանի ռազմական տնտեսությունը սահմանափակելու ուղղությամբ»,- հայտնել է ԵՄ դիվանագետը։

Նա կարևորում է նաև այն, որ փաթեթը համաձայնեցվեց այսօր, քանի որ սա վերջին հնարավորությունն էր մինչ ամառային արձակուրդները Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները հաստատելու համար։

Իսկ թե ինչ է ներառված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթում, պարզ կլինի հրապարակումից հետո։

Կարինե Ասատրյան

Բրյուսել