Կապանում մեկնարկում են ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի միջոցառումները

Լուրեր

23.07.2026 | 18:03
ՀԿ-ները ԶՈւ-ում մահվան դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն և համակարգային բարեփոխումներ են պահանջում
23.07.2026 | 17:55
660,000 ֆունտ՝ միջազգային դատարաններում Հայաստանի շահերի պաշտպանության համար
23.07.2026 | 17:46
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին կպատասխանատվության կենթարկի Հորմուզի նեղուցում հութիների ապագա հարձակումների համար
23.07.2026 | 17:37
Չեմ նեղվել, որ 1 տարի է՝ կալանքի տակ եմ, բողոք չունեմ. Արթուր Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 17:28
Առինջում բարձր լարման գծերի տակ գտնվող ինքնակամ կառույցները կապարակնքվել են․ ՔԿ
23.07.2026 | 17:23
Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտ կանցկացնի Չարլզ Օլիվեյրայի հետ. աղբյուր
23.07.2026 | 17:15
Արթուր Սարգսյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. նա պատգամավորի անձեռնմխելիություն է ստացել. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 17:07
Ուրսուլա ֆոն դեր Լայենը մանրամասներ է հայտնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթից
23.07.2026 | 17:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովա պողոտայում
23.07.2026 | 16:52
Սերժ Սարգսյանի՝ «Սև Բերդ» ամրոցը օտարելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին
23.07.2026 | 16:42
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինայում պատերազմի ավարտի համար «նոր գաղափարներ» են անհրաժեշտ
23.07.2026 | 16:40
ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց
23.07.2026 | 16:31
Հայ գրոսմայստերները մրցաշարի են մասնակցում Ֆրանսիայում
23.07.2026 | 16:22
Սև ծովում թուրքական նավը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման․ զոհ և վիրավորներ կան
23.07.2026 | 16:13
Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցին Կառավարությունը 3 տարով պետական տարածք կտրամադրի
Բոլորը

Հուլիսի 23-25-ը Կապանում կանցկացվեն «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումները՝ միջազգային երիտասարդական ֆորում, ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստ, համերգային և մշակութային ծրագրեր։

«ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ Կապանը ճանաչվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք։

Հուլիսի 23-25-ը Կապանում կանցկացվեն «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումները։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի կունենա ԱՊՀ անդամ-պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը,  ԱՊՀ միջազգային երիտասարդական ֆորումը։

Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը  կազդարարվի Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրով․ հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա այսօր՝ ժամը 19:00-ին, Կապանի մշակույթի կենտրոնում։ Համերգից հետո Կապանի կենտրոնական հրապարակում տեղի կունենա դիսկոտեկ։ Միջոցառումների մուտքն ազատ է։

Կթողարկվի փոստային նամականիշ՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանիշով, կանցկացվեն մի շարք մշակութային և երիտասարդական միջոցառումներ։

«Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումներին կմասնակցեն ԱՊՀ անդամ երկրների պատվիրակությունների անդամներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ժամանել են Կապան՝ մասնակցելու «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք»  ծրագրի միջոցառումներին»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։