Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Վորոնեժում Wildberries-ի պահեստի և Ուլյանովսկում վառելիքաէներգետիկ համալիրի վրա

Լուրեր

23.07.2026 | 15:19
Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան բնակելի շենք. կլուծվի 48 ընտանիքի բնակարանային ապահովման հարցը
23.07.2026 | 15:15
Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննումից հետո վերադարձել է աշխատանքային ռեժիմի
23.07.2026 | 15:10
Նարեկ Կարապետյանի խափանման միջոցը՝ 1 մլրդ գրավ և բացակայելու արգելք // Հայ գերիներին ազատելու կոչ ԱՄՆ-ից․ ԼՈՒՐԵՐ
23.07.2026 | 15:02
Մանկատան շրջանավարտների բնակարանի գնման աջակցությունը կավելանա մինչև 8.7 մլն դրամ
23.07.2026 | 14:53
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի խորհրդանշական հավաքականը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
23.07.2026 | 14:44
Google-ը տուգանվեց 890 միլիոն եվրոյի չափով՝ եվրոպական օրենսդրությունը խախտելու համար
23.07.2026 | 14:29
ՊԵԿ-ը բացահայտել է 619 մլն դրամի ստվերային շրջանառություն և աշխատավարձերի թերհայտարարագրում
23.07.2026 | 14:20
Առաջիկա օրերին բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
23.07.2026 | 14:11
Կապանում մեկնարկում են ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի միջոցառումները
23.07.2026 | 14:02
Արգենտինային ԱԱ-2026-ից հեռացնելու մասին ստորագրահավաքը մոտ է եղել Գինեսի ռեկորդը գերազանցելուն
23.07.2026 | 13:57
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին
23.07.2026 | 13:53
«Տելեգրամ»-ով թմրամիջոցների խոշոր շրջանառության գործով ամուսիններ են ձերբակալվել
23.07.2026 | 13:45
Մակունցը` վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու լուրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:39
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քարտուղարն են ընտրվել
23.07.2026 | 13:36
Ապրանքները տանելու տեղ չունենք, շուկան 15-20 օր է` ցնցումների մեջ է. Առինջ մոլի աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ուլյանովսկի մարզի Նովոսպասսկի շրջանում գտնվող վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտի վրա: Այս մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Ալեքսեյ Ռուսկիխը, գրում է Meduza-ն:

Այնտեղ հրդեհ է բռնկվել։ Նահանգապետը որևէ մանրամասն չի հայտնել։

Ուկրաինական Exilenova+ տելեգրամ ալիքը պնդում է, որ հարձակման է ենթարկվել Նովոսպասսկի գյուղում գտնվող «НС-Ойл» հեղուկ բնական գազի բազան։

Նահանգապետ Ալեքսանդր Գուսևի խոսքով՝ Վորոնեժի մարզում անօդաչու թռչող սարքերն ամբողջ գիշեր հարձակվել են քաղաքացիական թիրախների վրա։ Նա ասել է, որ կան տուժածներ և «լուրջ հետևանքներ»։

Գուսևն ավելի ուշ պարզաբանել է, որ Վորոնեժի և շրջանի վրա խոցվել է 36 անօդաչու թռչող սարք: Վորոնեժի մոտ  անօդաչուի անկման  հետևանքով մասնավոր տանը հրդեհ է բռնկվել։ Պատահարի հետևանքով երեք տարեկան տղա է զոհվել, նրա ծնողները վիրավորվել են: Նույն շրջանում թեթև վնասվածքներ է ստացել 19-ամյա երիտասարդ։

Նահանգապետի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասել է մարկետփլեյսներից մեկի շենքի տանիքը և նմանատիպ մեկ այլ շենքի ճակատային մասը։ Գուսևը չի նշել, թե որ մարկետփլեյսի մասին է խոսքը։ Տեղի բնակիչները, սակայն, հայտնել են Wildberries լոգիստիկ կենտրոնի վրա հարձակման մասին։

Բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական անձ, ևս չորսը վիրավորվել են, այդ թվում՝ երկու երեխա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը 17 շրջանների, բռնակցված Ղրիմի  և Ազովի ծովի վրա խոցվել է ուկրաինական 223 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի