Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ համալրել է «Ինտեր Մայամին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կազեմիրոն կարիերան կշարունակի ամերիկյան «Ինտեր Մայամիում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
34-ամյա ֆուտբոլիստը MLS-ի չեմպիոնի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2027թ․ հունիս և ունի երկու տարով երկարաձգելու հնարավորություն։ «Ինտեր Մայամիում» բրազիլացին կխաղա 5 համարի մարզաշապիկով։
Այս ամռանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո Կազեմիրոն ազատ գործակալի կարգավիճակում էր։ Մադրիդի «Ռեալի» կազմում Չեմպիոնների լիգայի 5-ակի հաղթողն Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 34 հանդիպման, դարձել 9 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։

