Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկներ, ենթադրյալ, հավաքագրողը

Լուրեր

22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկներ, ենթադրյալ, հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
22.07.2026 | 22:32
Բաքուն համագործակցում է Կիևի հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցով․ Ուկրաինայի դեսպան
22.07.2026 | 22:19
43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր
22.07.2026 | 22:10
Էջմիածնում բնակարանային գողության կասկածանքով 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել
22.07.2026 | 21:59
OpenAI-ի ԱԲ նոր մոդելները վերահսկողությունից դուրս են եկել և հաքերային հարձակում իրականացրել
22.07.2026 | 21:48
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
22.07.2026 | 21:37
ԿԸՀ-ն պարզաբանել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդության որոշումը
22.07.2026 | 21:26
Արարատում 2 համայնքային հողամաս անհատույց կփոխանցվի «ՄԼ Մայնինգ»-ին․ ընկերությունը կկառուցի 198 բնակարան, 48-ը կհանձնի համայնքին
22.07.2026 | 21:15
Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց․ գլխավոր դատախազը կգնա՞ խորհրդարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիական Կոլոմբե քաղաքում հայտնաբերվել է 69-ամյա լուսանկարիչ Դանիել Սիադի մարմինը, որը կապված էր ֆինանսիստ և սեռական հանցագործ Ջեֆրի Էփշթեյնի գործի հետ։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը, գրում է The Insider-ը։

Տղամարդը մահացել է սրտի կանգից իր ծանոթի տանը, որտեղ ժամանակավորապես բնակվում էր։

Հրապարակման համաձայն՝ Սիադի անունը Էփշթեյնի գործի վերաբերյալ հրապարակված նյութերում հանդիպում է ավելի քան 2000 անգամ։ Նա կապ է պահպանել ֆինանսիստի հետ մինչև 2019 թվականը։ Նրանց նամակագրությունը ներառել է քննարկումներ այն աղջիկների մասին, որոնց Սիադն Էփշթեյնի համար գտել է Արևելյան Եվրոպայում և Սկանդինավիայում, որոնցից մի քանիսը 15-ից 17 տարեկան են եղել։

Սիադի ծանոթները Le Parisien-ին պատմել են, որ նա վերջերս գործազուրկ էր, ֆինանսական դժվարություններ ուներ։ Նախկինում նա հերքել է Էփշթեյնի գործի հետ կապված որևէ մեղսակցություն։

2008 թվականին Ջեֆրի Էփշթեյնը դատապարտվել է անչափահասներին մարմնավաճառության դրդելու համար։ 2019 թվականի ամռանը նա կրկին ձերբակալվել է և մեղադրվել կանանց, այդ թվում՝ անչափահասների թրաֆիքինգի և նրանց մարմնավաճառության դրդելու համար։ Նույն թվականին Էփշթեյնը մահացած է գտնվել իր բանտախցում՝ դատավարությունից առաջ։

2025 թվականի նոյեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկման հանձնաժողովը սկսել է հրապարակել Ջեֆրի Էփշթեյնի էլեկտրոնային արխիվը։ Գործի նյութերը ներառում են պետությունների ղեկավարների, միլիարդատերերի և այլ նշանավոր անձանց անուններ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի