Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցով դատական նիստին պաշտպանական կողմը հանդես կգա ելույթով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
03.12.2018 | 11:33Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցով դատական նիստին պաշտպանական կողմը պատրաստվում է հանդես գալ ելույթով։ Այս մասին հայտնեց նրա փաստաբան Հայկ Ալումյանը։
Նրա խոսքով՝ իր ելույթում անդրադառնալու է այն հանգամանքներին, որոնք առկա չէին օգոստոսի 13-ին, երբ Վերաքննիչ դատարանը քննում էր Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հարցը։
Ալումյանը չբացառեց որ այսօր ավարտվի բողոքի քննությունը և դատարանը կալանքի հարցով որոշում կայացնի։ Դա կախված է նրանից, թե դատավարության ընթացքի ինչ կարգ կսահմանի դատարանը։