Կիևը ՌԴ-ին մեղադրում է Օդեսայի մոտ թուրքական նավի հարվածելու համար․ միջադեպի հետևանքով 10 մարդ է զոհվել

Լուրեր

16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է Օդեսայի նավահանգստից մեկնող թուրքական բեռնատար նավին հրթիռային հարված հասցնելու մեջ։ Միաժամանակ, ուկրաինացի պաշտոնյաները հայտնում են, որ գիշերային որոնողական-փրկարարական գործողություններից հետո զոհերի թիվը հասել է 10-ի, գրում է Turkiye today-ը։

Ըստ ուկրաինական իշխանությունների՝ Ռուսաստանը երեք Kh-59/Kh-69 թևավոր հրթիռ է արձակել Գվինեա-Բիսաուի դրոշի ներքո նավարկող «Golden Leo» նավի ուղղությամբ, որը պատկանում է թուրքական ընկերության։ Նավը բեռնված էր հացահատիկով և լքում էր մարտական ​​գործողությունների գոտին, երբ հրթիռներից մեկը հարվածել է դրան՝ հրդեհ առաջացնելով։ Նշվում է, որ նավի վրա 18 հոգանոց անձնակազմ կար՝ Հնդկաստանի, Սիրիայի և Ուկրաինայի քաղաքացիներ։

Ուկրաինայի նավահանգստային վարչությունը (USPA) հայտարարել է, որ հարվածի հետևանքով զոհվել է 10 մարդ։

Ուկրաինայի ռազմածովային ուժերը հարձակումը որակել են որպես օտարերկրյա դրոշի ներքո նավարկող անզեն քաղաքացիական նավի ուղղությամբ ևս մեկ դիտավորյալ հարված։

«Սա Ռուսաստանի կողմից օտարերկրյա դրոշի ներքո նավարկող անզեն քաղաքացիական նավի վրա ևս մեկ դիտավորյալ հարված է, որը որևէ ռազմական սպառնալիք չէր ներկայացնում»,- հայտարարել են ռազմածովային ուժերը՝ հավելելով, որ այդ հարձակումը «խաղաղ նավարկության դեմ ահաբեկչական գործողություն է և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում»։

Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան ասել է, որ անձնակազմի անդամները Սիրիայի և Հնդկաստանի քաղաքացիներ են, և որ զոհվել են ուկրաինացի ծովային օդաչուն և անձնակազմի չորս անդամներ։ 8 մարդ փրկվել է, ևս 5-ն անհետ կորած է համարվում։

«Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի ծովային միջանցքում նավարկող քաղաքացիական նավին։ Քաղաքացիական նավ։ Միջազգային անձնակազմ։ Համաշխարհային պարենային անվտանգությանը սպասարկող երթուղի։ Պուտինը տեսել է ևս մեկ թիրախ»,- գրել է Սիբիհան X-ում։

Նա նաև պնդել է, որ Ռուսաստանը մեկ օր առաջ Սև ծովում հարձակվել է Անտիգուա և Բարբուդայի դրոշի ներքո նավարկող մեկ այլ օտարերկրյա առևտրային նավի վրա, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ երեքը։ Նա ասել է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը վերջին հարվածի մասին տեղեկացնում է Միջազգային ծովային կազմակերպությանը, գործընկեր երկրներին և զոհերի հայրենի պետությունների կառավարություններին։

Սիբիհան վերահաստատել է Կիևի կոչը Ուկրաինայի նավահանգիստներում միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու վերաբերյալ՝ քաղաքացիական նավերի վրա հարձակման դեպքերը գրանցելու համար։

Կիևի վրա գիշերը տեղի ունեցած առանձին հարձակմանն անդրադառնալով՝ Սիբիհան գրել է, որ «մինչ աշխարհը դեռևս արձագանքում է Ռուսաստանի կողմից Կիևի վրա գիշերը տեղի ունեցած դաժան հարձակմանը, Մոսկվան շարունակում է իր ահաբեկչական արշավն ամբողջ օրվա ընթացքում»։ Նա նաև կոչ է արել ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել, նվազեցնել ռուսական նավթային եկամուտները և ավելի մեծ միջազգային ճնշում գործադրել Մոսկվայի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի