Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին

Լուրեր

06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի նախագահությամբ կայացած հասարակական խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024–2040 թվականների ռազմավարությունն ու երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրերը։ Նախարարը նշել է, որ ժողովրդագրական քաղաքականությունը լինելու է երկարաժամկետ և համապարփակ՝ ուղղված ընտանիքների բարեկեցության բարձրացմանը։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը. քննարկվել են ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040թթ․ ռազմավարությունն ու երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրերը։

Ժողովրդագրական քաղաքականության իրականացման գործընթացում նախարար Արսեն Թորոսյանի խոսքով պետության քայլերը չեն սահմանափակվելու միայն ծնելիության խթանմամբ, այլ լինելու են երկարաժամկետ և համապարփակ՝ ուղղված ընտանիքների բարեկեցության բարձրացմանը։ ժողովրդագրական ռազմավարությունը նախատեսում է փոխկապակցված միջոցառումներ՝ ընտանիքների սոցիալական պաշտպանվածության ամրապնդման, առողջ ապրելակերպի խթանման, ակտիվ ծերացման, արտագաղթը նվազեցնելու և մարդկային կապիտալը զարգացնելու ուղղություններով։

Այս համատեքստում շատ կարևոր են նաև պետության կողմից առանձին բաղադրիչներով իրականացվող բնակապահովման պետական աջակցության ծրագրերը, որոնք ժողովրդագրական քաղաքականության առանցքային գործիքներից են և նպաստում են երիտասարդ ընտանիքների կայունությանն ու երեխաներ ունենալու համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։

Խորհրդի անդամներին նախարարի խորհրդական Ռոզա Բաբայանը ներկայացրել է ժողովրդագրական ռազմավարության տեսլականն ու նպատակները․ ընտանիքի բարեկեցությանը խթանող միջավայրի ստեղծում, մարդկային կապիտալի զարգացում, արժանապատիվ ծերության պայմանների ապահովում, բնակչության կյանքի որակի բարձրացում։

ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարագյոզյանը խոսել է երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի բաղադրիչների, հիմնական պայմանների, աջակցության չափերի և զարգացման հեռանկարների մասին։ Ներկայացվել է նաև 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը՝ իրականացման եղանակներն ու աջակցության չափերը։ Այն գործելու է 2027թ․ մարտի 2-ից և լինելու է բազմազավակ ընտանիքների սոցիալական կայունության ամրապնդման և ժողովրդագրական քաղաքականության նպատակների իրագործման կարևորագույն գործիք։ Հասարակական խորհրդի անդամները ծրագրերի հասցեականության և արդյունավետության բարձրացման վերաբերյալ ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։