Իրանի հետ լարվածության ֆոնին՝ Թրամփի վարչակազմն առանցքային հանդիպումներ կանցկացնի Իրաքի, Հորդանանի, Լիբանանի և Իսրայելի հետ

Լուրեր

14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
Բոլորը

Իրանի հետ շարունակվող փոխադարձ հարվածների ֆոնին Միացյալ Նահանգները շարունակում է ինտենսիվ դիվանագիտական ​​ջանքեր գործադրել տարածաշրջանում քաղաքականություն ձևավորելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Իրաքի նոր վարչապետ Ալի ալ-Զաիդիի հետ։

Իրանի հարցը, ըստ ամենայնի, մեծ տեղ կզբաղեցնի քննարկումներում։ Իրաքը ճնշման տակ է՝ զինաթափելու երկրում գործող և Իրանի կողմից աջակցվող զինյալների ցանցը, որոնցից մի քանիսը հարձակումներ են գործել ԱՄՆ բազաների և դիվանագիտական ​​​​հաստատությունների վրա, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարին պատերազմ սկսեցին Իրանի դեմ։

Պաշտոնապես, Իրաքի կառավարությունը ոչ պետական ​​​​զինված խմբավորումներին մինչև սեպտեմբերի վերջ ժամանակ է տվել զինաթափվելու համար, սակայն ամենաազդեցիկներից մի քանիսը հայտարարել են, որ նման մտադրություն չունեն։

Հռոմում նախատեսվում է սկսել ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելի և Լիբանանի միջև երկօրյա բանակցություններ։ Դրանք կկենտրոնանան փորձնական ծրագրի վրա, որի շրջանակում Լիբանանի զինված ուժերը կտեղափոխվեն Իսրայելի պաշտպանության բանակի կողմից լքված տարածքներ։

Լիբանանի նախագահականն ավելի վաղ հայտարարել է, որ Հռոմ մեկնած լիբանանյան պատվիրակությունը «կպահանջի իսրայելական ուժերի անհապաղ դուրսբերման մեկնարկը»՝ նախքան որևէ հետագա քննարկում։

Բանակցությունների բովանդակությանը ծանոթ լիբանանյան դիվանագիտական ​​աղբյուրի խոսքով՝ «լիբանանյան բանակը պատրաստ է աստիճանաբար վերահսկողություն սահմանել այն վայրերի նկատմամբ, որտեղից իսրայելական բանակը դուրս կգա»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր Պետքարտուղարությունում կհանդիպի Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադիի հետ։ Վերջին շաբաթվա ընթացքում Հորդանանը բազմիցս ենթարկվել է Իրանի կողմից հրթիռային հարձակման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի