ՍԴ-ն ուներ պատմական հնարավորություն առաջին անգամ անվավեր ճանաչել ընտրության արդյունքները. Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
23.10.2026 | 16:00
Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է դեպի ԱՄՆ
23.10.2026 | 15:51
Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 15:46
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
23.10.2026 | 15:41
Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
Բոլորը

Սահմանադրական դատարանի կողմից ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները մերժելուց հետո, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը շեշտեց, որ Բարձր դատարանը բաց թողեց պատմական հնարավորություն՝ առաջին անգամ անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները կամ առնվազն վերականգնելու խախտված իրավունքները․ «Վեց օր տևած դատական նիստերի ընթացքում մի քանի անգամ արձանագրել էի՝ այս բողոքարկումը որակապես տարբերվում էր մնացած բողոքարկումներից։ Ոչ թե նրա պատճառով, որ մնացած բողոքարկողները վատ էին բողոքարկել, այլ այս դեպքում մենք ունեինք շատ ունիկալ իրավիճակ, երբ մանդատներ ստանալ կամ չստանալու հանգամանքը կախված էր բացառապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունված որոշմամբ»։

Օրբելյանի խոսքով՝ այս դատական վեճն ունիկալ էր նրանով, որ ԲՀԿ-ի՝ խորհրդարան անցնելու հարցը կախված էր բացառապես ԿԸՀ-ի մեկ որոշումից։ Նա ընդգծեց, որ նույնիսկ ԿԸՀ-ի աշխատակիցներն են ընդունել, որ 16 հազար մարդու կողմից 70 հազար տվյալների մուտքագրման պարագայում համակարգը չի կարող 100 տոկոսանոց ճշտություն ապահովել։ Ըստ փաստաբանի՝ այդ չնչին շեղումները բավարար էին, որպեսզի կիրառվեր «ի օգուտ ընտրողի» սկզբունքը և ԲՀԿ-ն ստանար իր մանդատները․ «Ցավոք սրտի, մենք չունեցանք այն, ինչ կարող էինք ունենալ։ Սահմանադրական դատարանը կարող էր վերահաստատել այդ խախտումները և դրանով իսկ բարձրացնել վստահությունը դատական համակարգի նկատմամբ»։

Փաստաբանը պնդում է, որ ներկայացված ապացույցները միանշանակ էին, սակայն դատարանը չցուցաբերեց անհրաժեշտ կամք։ «Սա այն դեպքն էր, երբ բոլորի աչքի առաջ ձայնագողություն տեղի ունեցավ, իսկ ՍԴ-ն չկանգնեցրեց դա»,- նշեց Օրբելյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ գողացվել է ավելի քան 58,500 քաղաքացու ձայն։

Մանրամասները՝ տեսանյութում։