Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
02.07.2026 | 20:48
ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր
02.07.2026 | 20:35
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է ինձ, որևէ մեկը մյուսից չի նեղանում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր առավոտյան, մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մամուլի ասուլիսին ներկայացնում էին, թե ինչպես կարող է Եվրոպան օգնել Հայաստանին ՌԴ սահմանափակումների խստացման ֆոնին, Կառավարության շենքի դիմաց ընդդիմադիր ուժերը բողոքի ակցիա էին իրականացնում։  

«Մենք պարտավոր ենք ամբողջ գործիքակազմն օգտագործել, որպեսզի ստիպենք մարդկանց, ստիպենք աշխարհին, ստիպենք Եվրոպային խոսել Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մասին»,- ակցիայի ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Մինչ ընդդիմությունը պնդում է՝ իրենց հետապնդում են քաղաքական մոտիվներով,  Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակում է գրեթե ամենօրյա ռեժիմով հաղորդագրություններ տարածել ընտրական ենթադրյալ հանցագործությունների բացահայտումների վերաբերյալ։ Տեսանյութերում նաև գաղտնալսումներ կան, որոնք վերագրվում են քաղաքական երեք ուժի՝ «Ուժեղ Հայաստան» ու «Հայաստան» դաշինքների և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին ու համակիրներին։

Մեղադրյալի աթոռին հայտնված ընդդիմադիր գործիչները չեն ընդունում ընտրակաշառք տալու մասին մեղադրանքները։ 

Իրավապահ կառույցը, այնինչ, բացառում է քաղաքական հիմքով քրեական հետապնդում հարուցելու անգամ մեկ դեպք։ Այս մասին երեկ բարձրաձայնվեց նաև Սահմանադրական դատարանում՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննության ժամանակ։

«Չկա օրինական ուժի մեջ մտած որևէ վարութային ակտ, որով կարձանագրվեր, որ որևէ քրեական վարույթ նախաձեռնվել է օրենքով չնախատեսված հիմքով, որ որևէ խափանման միջոց կիրառվել է անձի քաղաքական պատկանելության պատճառով, որ որևէ քննչական գործողություն կատարվել է քաղաքական նպատակադրումներով, դիմողների ներկայացուցիչների կողմից չհերքվեցին որևէ իրավական կամ փաստական հիմնավորմամբ»,- ՍԴ-ում իր եզրափակիչ ելույթում ասաց  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը։

Ընտրական գործընթացի ժամանակ քաղաքական հայտնի ու անհայտ դեմքերին մեղադրանք առաջադրվեց ոչ միայն ընտրակաշառքի հոդվածով․ կրկին մեղադրյալի աթոռին հայտնվեցին Գագիկ Ծառուկյանը՝ այս անգամ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով, Ռոբերտ Քոչարյանը՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով, Անդրանիկ Թևանյանը՝ պետական դավաճանության ու լրտեսության հոդվածներով, Ավետիք Չալաբյանը՝ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ մի խումբ մարդկանց ընտրելու իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության հոդվածով, Արմեն Աշոտյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրան օժանդակելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրան օժանդակելու հոդվածներով և այլք։ Ծառուկյանը և Քոչարյանը նոր մեղադրանքի մասին իմացան օդանավակայանում, երբ ցանկանում էին լքել երկիրը։

Եվ մինչ ընդդիմությունն պնդում է՝ դատական համակարգը ենթարկվում է գործադիր իշխանությանը, Փաշինյանը համարում է, որ արդարադատությունը կախում ունի ընդդիմադիր թևից։ 

«Կասեն՝ «այ, ուղիղ հրահանգ եք տալիս»։ Ժողովուրդն ինձ է ուղիղ հրահանգ տվել, ես էլ ժողովրդի ասածը փոխանցում եմ պետական ինստիտուտներին։ Որովհետև, ի վերջո, ժողովրդից եք սնվում։ Չի կարող լինել օլիգարխիական դատական համակարգ Հայաստանի Հանրապետությունում։ Ամեն օր ես դրա դեմ պայքարելու եմ։ Ամեն օր բոլոր հնարավոր և անհնար միջոցներով։ Հիմա ով ոնց ուզում է՝ գնահատի․ ասել եմ՝ Ռոբերտ Քոչարյանը պիտի նստի»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետը։

Ամփոփված վերջին տվյալներով՝ ընտրական ենթադրյալ հանցագործությունների մասով այս պահին առկա է 125 քրեական վարույթ, 248 մեղադրյալ և 108 կալանավոր, դատարան է ուղարկվել մեղադրական եզրակացությամբ 21 քրեական վարույթ՝ 90 անձի վերաբերյալ։ Դատարանի վճիռներն այս գործերով ում ավելի շատ կբավարարեն՝ իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը․ այս հարցի պատասխանը, թերևս, պարզ կդառնա առաջիկա ամիսների ընթացքում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան