Մոնտաժված լինելը չի նշանակում կեղծված լինել. ՀԿԿ փոխնախագահն անդրադարձավ ձայնագրություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանադրական դատարանում շարունակվող ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստի ժամանակ ելույթ ունեցավ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը։

Նա հերքեց քաղաքական ուժերի ներկայացրած բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ Կոմիտեն գործել է բացառապես օրենքի շրջանակներում և պահպանել է քաղաքական չեզոքությունը։

«Փաստական տվյալները վկայում են, որ Կոմիտեն գտնվել է իր գործառույթների իրականացման առաջնագծում և պատշաճ, նպատակային և արդյունավետ կերպով իրականացրել է իր՝ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի օրենսդրությամբ սահմանված լիազորությունները։ Վիճարկվող հրապարակումները հանդիսացել են հանրային իրազեկման միջոցառումներ, որոնք հետապնդել են ընտրական բնույթի հանցագործությունների կանխարգելման, հանրային իրավագիտակցության բարձրացման, ընտրողների ազատ ընտրության պաշտպանության և ընտրական գործընթացի օրինականության ապահովման լեգիտիմ նպատակներ։ Ստացված բազմաթիվ տվյալները վկայում են, որ հրապարակումները գործնականում ունեցել են կանխարգելիչ ազդեցություն, նպաստել են իրավախախտումների մասին հաղորդումների աճին, իրավապահ մարմինների հետ համագործակցության ակտիվացմանը և ընտրական գործընթացում առկա ռիսկերի բացահայտմանը։ Առարկայազուրկ են նաև այն՝ «ընտրովի արդարադատության», քաղաքական թիրախավորման, անմեղության կանխավարկածի խախտման կամ ընտրողների վրա ենթադրյալ ապօրինի ազդեցության վերաբերյալ պնդումները։ Մասնավորապես, դիմումատուների կողմից չներկայացվեց գեթ մեկ փաստական տվյալ, որը կհաստատեր պատճառահետևանքային կապ Հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունների և ընտրական վարքագծի կամ ընտրությունների արդյունքների միջև»։

Կոմիտեի ներկայացուցիչն անդրադարձավ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ձայնագրությունների հրապարակմանը։ Ըստ նրա՝ դրանք ունեցել են լեգիտիմ նպատակ՝ իրազեկել հանրությանը և կանխել հնարավոր հանցագործությունները։

Պատասխանելով ձայնագրությունների մոնտաժված լինելու մեղադրանքներին՝ Ասատրյանը պարզաբանեց. «Մոնտաժված լինելը ինքնին չի նշանակում կեղծված լինել։ Տեխնիկական մշակումն իրականացվել է միայն այն նպատակով, որպեսզի առանձնացվեն գործի համար իրավական նշանակություն ունեցող հատվածները։ Ձայնագրությունների ամբողջական տարբերակները պարունակել են մեծածավալ անձնական, կենցաղային և գործին չվերաբերող խոսակցություններ, ուստի դրանք ամբողջությամբ չեն հրապարակվել նաև մասնակիցների անձնական կյանքի անհարկի միջամտությունից խուսափելու նպատակով։ Հետևաբար, իրավական նշանակություն ունեցող հատվածների առանձնացումը որևէ կերպ չի վկայում ձայնագրությունների կեղծման կամ բովանդակության խեղաթյուրման մասին և ինքնին չի կարող հիմք հանդիսանալ դրանց ապացուցողական արժեքը կասկածի տակ դնելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։