ՔՊ քարոզարշավի զգալի մասը ֆինանսավորվել է պետական բյուջեից. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
22.10.2026 | 13:21
Կարծում եմ 2026-27 թթ պիտի ստորագրենք․ Փաշինյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:13
Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապն այլևս քաղցկեղի դեմ բուժման կարիք չի ունենա
22.10.2026 | 13:04
Կարող ենք գնալ նաև արտահերթի, եթե ընդդիմությանը չկարողանանք համոզել Սահմանադրության նախագծի հետ կապված. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:00
Կալանք է դրվում բնապահպանների հաշիվների վրա 3-4 տարի, սա ևս լռեցնելու փորձ է․ Նվարդ Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:49
Լեհաստանում հերքել են Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունը
22.10.2026 | 12:40
Երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել․ Ֆորսթը՝ ակտիվիստների հանդեպ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:29
Մեսին պաշտոնական ընթրիքի կմասնակցի Իսպանիայի թագավորի հետ
22.10.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ ավելի քան 20 մարդ է վիրավորվել
22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Սահմանադրական դատարանում շարունակվում են ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ լսումները։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Հովհաննես Խուդոյանը և Տաթևիկ Սողոյանը հանդես եկան ծավալուն ելույթներով՝ պնդելով, որ ընտրական պրոցեսում տեղի են ունեցել համակարգային և մաթեմատիկորեն ապացուցելի խախտումներ։ Առանձին ելույթ ունեցավ նաև Արծվիկ Մինասյանը։ Սողոյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական հիմնադրամի ծախսերում գերազանցել է օրենքով սահմանված շեմը շուրջ 960 միլիոն դրամով։

Ըստ բանախոսի՝ սա բավարար հիմք էր, որպեսզի ԿՀԸ-ն առհասարակ թույլ չտար կուսակցության մասնակցությունը ընտրություններին։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունելի չի համարել, չգիտես ինչու, կուսակցության որդեգրած հաշվարկի մեխանիզմը, առաջնորդվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների համար նախատեսված ընթացակարգով։ Այդպես պետք է պահանջեր հստակ շուկայական գներ, իր վերստուգիչ ծառայությանը պահանջեր, որ աուդիտորները պահանջեն փաստաթղթեր սեփականատերերից՝ վարձակալության ծախսեր և այլն։ Դա չի արվել, հաշվարկը չի արվել, տուգանքը չի ավելացել, հիմնադրամի ծախսերը ճիշտ չեն գնահատվել։ Դա էլի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարտականությունն էր, որը չի կատարվել»,- ընդգծեց նա։

Խուդոյանն անդրադարձավ զինծառայողների քվեարկության խնդրին՝ նշելով, որ ԿՀԸ նախագահ Վահագն Հովակիմյանը թեև ընդունել է խնդրի առկայությունը, սակայն պատշաճ վերահսկողություն չի իրականացրել․ «Դժվար է երկու մարդու միջոցով փոխանցել պարզ տեքստ, որ քվեասենյակից դուրս ոչ մեկ չպետք է քվեարկի, ու դա տեղ չհասնի։ Արդյունքում ի՞նչ է ստացվում. Վահագն Հովակիմյանը սխալվել է, չի կարգավորել, չի հետևել ժամերի ընթացքում քվեարկությանը, և դրա բացասական հետևանքը պետք է կրի հայ ընտրողը՝ 58 հազար ընտրող»։

Ռոբերտ Քոչարյանի ուժի ներկայացուցիչների ելույթների առանցքային թեմաներից էր նաև իշխանության ներկայացուցիչների կողմից կիրառված հռետորաբանությունը։

Հայցվոր կողմի ներկայացուցիչը «թշվառ» որակեց իշխանության փորձերը՝ արդարացնելու Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված «կզացնելու եմ», «գետնին եմ մտցնելու» և նմանատիպ այլ արտահայտությունները։

«Այդ արտահայտությունները որևէ մեկի նկատմամբ ընդունելի լինել չեն կարող։ Ես ակնկալում եմ Բարձր դատարանի հստակ դիրքորոշումը, որպեսզի նմանատիպ արտահայտությունները վարչական ռեսուրս ունեցող ուժի առաջնորդի կողմից բացառվեն մեր քաղաքական խոսույթից»։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն իր հերթին բարձրաձայնեց պետական ռեսուրսների «անխնա օգտագործման» մասին։ Նա ներկայացրեց Առողջապահության նախարարի հայտնած տվյալները, համաձայն որոնց՝ միայն առաջին եռամսյակում ծախսվել է 14 միլիարդ դրամ, ինչը Մինասյանը որակեց որպես «պետական կաշառքի» ձև՝ ուղղված ընտրողների ձայները շահելուն։

«Սա ոչ թե ընտրություն էր, այլ իշխող ուժի պայքար պետության դեմ»,- եզրափակեց Մինասյանը՝ հայտարարելով, որ լեգիտիմության դեֆիցիտը թույլ չի տալու հանրությանը հանգիստ մնալ։

Մանրամասները՝ տեսանյութում։