ՄԻՊ-ը «Հատուկ կացարանում» արձանագրել է գերբնակեցվածության և սանիտարահիգիենիկ խնդիրներ

Լուրեր

06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԻՊ-ի աշխատակազմի չհայտարարված այցի ընթացքում ՆԳՆ «Հատուկ կացարանում» արձանագրվել են գերբնակեցվածության, սննդի, ջրամատակարարման, սանիտարահիգիենիկ պայմանների և երեխաների իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներ։ Պաշտպանը նաև հիշեցրել է, որ Աբովյանի նոր կացարանը մինչ օրս շահագործման չի հանձնվել։

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ հունիսի 25-ին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Ներքին գործերի նախարարության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ։

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են ինչպես Կացարանի շենքային, այնպես էլ ապաստան հայցող անձանց կենցաղային պայմաններին և նրանց իրավունքների ապահովման ընթացիկ վիճակին՝ կարևորելով վերջիններիս արժանապատիվ կեցության ապահովումը։

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները նաև առանձնազրույցներ են ունեցել ապաստան հայցող անձանց հետ։

Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են սննդի ապահովման, գերբնակեցվածության, ջրամատակարարման, գազամատակարարման, խոնավության և սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված համակարգային խնդիրներ։ Արձանագրվել է նաև, որ Կացարանի շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։

Ուսումնասիրվել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության վիճակը։ Մասնավորապես, արձանագրվել են անհրաժեշտ կենսապայմանների, առողջության պահպանման և զարգացմանն ուղղված ծառայությունների ապահովման հետ կապված խնդիրներ։ Պարզվել է նաև, որ Կացարանում բնակվող երեխաներից մեկն ունեցել է կրթական գործընթացում ընդգրկվելու խնդիրներ։

Դեռևս 2023 թվականից կառուցման փուլում գտնվող՝ Աբովյան քաղաքում տեղակայված նոր շենքը մինչ օրս չի հանձնվել շահագործման։

Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է անդրադարձել «Հատուկ կացարանի» շենքային պայմանների անբարենպաստ լինելու խնդրին։ Պաշտպան Անահիտ Մանասյանն այս հարցը հատուկ ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024 և 2025 թվականների տարեկան հաղորդումներում՝ կարևորելով նոր շենքի հնարավորինս սեղմ ժամկետում շահագործման հանձնելու անհրաժեշտությունը։

Արձանագրված խնդիրները՝ համապատասխան լուծումներ գտնելու պահանջով, կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ապաստան հայցող և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև «Հատուկ կացարանում» նրանց բնակության պայմանների բարելավման համակարգային հարցերը»,- ասված է հաղորդագրությունում։