Կառավարությունում քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Լուրեր

10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հնարավորությունները, իրավական շրջանակը, կիրառման ոլորտներն ու պիլոտային ծրագրի իրականացման հեռանկարները։ Փաշինյանը հանձնարարել է առաջիկայում ներկայացնել զեկույց՝ պիլոտային ծրագրի ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները:

Հիշեցվել է, որ Ներդրումային կոմիտեի հինգերորդ նիստի շրջանակում որոշվել էր ստեղծել ջրածնի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որը պետք է աշխատանքներ իրականացներ կանաչ ջրածնի ոլորտի զարգացման, դրա առավելությունների, արտադրության մեթոդների և տեխնոլոգիաների բացահայտման ուղղությամբ: Ընդգծվել է, որ սույն խորհրդակցության նպատակը Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման շուրջ աշխատանքային խմբի և խորհրդատվական ընկերությունների ուսումնասիրությունների արդյունքում մշակված առաջարկների վերաբերյալ քննարկում իրականացնելն է:

Հաջորդիվ՝ ներկայացվել է կանաչ ջրածնի զարգացման իրավական շրջանակը, կիրառման ոլորտները, անդրադարձ է կատարվել երկարաժամկետ ռազմավարական լուծմանը, որն ուղղված է լինելու էներգետիկ համակարգի ածխածնազերծմանը, արտանետումների կանխարգելմանը, կանաչ տաքսոնոմիայի պահանջներին և այլն: Մանրամասներ են ներկայացվել կանաչ ջրածնի արտադրության ծրագրային առաջարկների, մասնավորապես՝ «BDO ADVISORY» և «CIVITTA» խորհրդատվական ընկերությունների կողմից կանաչ ջրածնի արտադրության և ինտեգրման վերաբերյալ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև կանաչ ջրածնի արտադրության զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ սցենարներին:

Ներկայացված ուսումնասիրությունների և առաջարկների շուրջ ծավալվել է քննարկում, ներկայացվել են դիտարկումներ էներգետիկ փոխակերպման մեջ կանաչ ջրածնի արտադրության մեթոդների շուրջ:

Վարչապետը կարևորել է աշխատանքային խմբի և խորհրդատվական ընկերությունների կողմից տրամադրված ուսումնասիրությունները, ընդգծել գիտական համայնքի հետ համագործակցությամբ և միջազգային փորձի ներդրմամբ կանաչ ջրածնի արտադրության պիլոտային ծրագրի իրականացման անհրաժեշտությունը։ Երկրի ղեկավարը հանձնարարել է առաջիկայում ներկայացնել զեկույց՝ պիլոտային ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։