Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
27.06.2026 | 16:47«Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը»,- այս մասին Սահմանադրական դատարանում իր ելույթը եզրափակելիս ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Պատասխանող կողմը՝ ԿԸՀ-ն մերժում է ներկայացված բոլոր 7 դիմումները ամբողջությամբ: Գտնում ենք, որ ԿԸՀ վիճարկող որոշումը իրավաչափ է, կայացվել է ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ»,- նշեց Հովակիմյանը:
Հիշեցնենք, որ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ երկրորդ փուլ նշանակելու պահանջով դիմում են մուտքագրել «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Նոր ուժ»-ը, «Հանուն Հանրապետության», «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունները, «Հայաստան» դաշինքը:
Մանրամասները՝ տեսանյութում։

