Գտնում եմ, որ ողջ ՀՀ-ում պետք է վերաքվեարկություն նշանակվի, անվավեր ճանաչվի այս ընտրությունը․ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.08.2026 | 09:41
Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 23:22
Հուլիսին Ուկրաինայում զոհվել է առնվազն 437 խաղաղ բնակիչ՝ ամենաբարձր ցուցանիշը 2022-ից ի վեր. ՄԱԿ
14.08.2026 | 23:07
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղարկել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերի արգելքը
14.08.2026 | 22:48
Անձրև, ամպրոպ, որոշ շրջաններում՝ հորդառատ տեղումներ. եղանակի կանխատեսումը
14.08.2026 | 22:33
Հայասստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.08.2026 | 22:19
Ղարաբաղից տեղահանված և վարելու իրավունքից զրկված քաղաքացիները կարող են առանց քննության վարորդական վկայական ստանալ․ ՆԳ նախարար
14.08.2026 | 22:03
Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. ըստ նախնական տեղեկությունների՝ վնասվել է 4 ավտոմեքենա
14.08.2026 | 21:53
Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների խորացումը
14.08.2026 | 21:38
Ոստիկանները բացահայտել են եկեղեցիներից կատարված գողությունները․ երկու անձ ձերբակալվել է
14.08.2026 | 21:23
Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում
14.08.2026 | 21:08
«Յաբլոկո»-ն բողոքարկել է Պետդումայի ընտրություններին իր մասնակցությունը թույլ չտալու՝ դատարանի որոշումը
14.08.2026 | 20:55
Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին
14.08.2026 | 20:38
Ծափերը դարձան սպառնալիք․ ինչպես ու ինչու փոխվեց ՔՊ-ի վերաբերմունքը Էդգար Ղազարյանի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 20:31
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցել
14.08.2026 | 20:22
Սպիտակ տունը ՆԱՏՕ-ի երկրներին հարցաթերթիկ է ուղարկել՝ Թրամփի քաղաքականությանն աջակցելու մակարդակը հասկանալու համար․ Bloomberg
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանը պետք է օգտվի իր լիազորությունից և անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները ողջ Հայաստանի տարածքում։ Ըստ նրա՝ արձանագրված խախտումներն այնպիսին են, որ պետք է նշանակվի նոր վերաքվեարկություն։

Որպես այլընտրանքային տարբերակ՝ փաստաբանն առաջարկում է, որ ՍԴ-ն անվավեր ճանաչի ընտրության արդյունքները և սահմանի մանդատների բաշխման նոր կարգ։ Օրբելյանի պնդմամբ՝ մաթեմատիկական հաշվարկները ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն իրականում գերազանցում է 4%-ի շեմը։

«Ըստ էության, այլընտրանքային որոշման դեպքում կլինի այնպես, որ Սահմանադրական դատարանը կասի, որ ԲՀԿ-ն ստացավ «փոքր բրոնզը»։ Այսինքն՝ հաշվի առնելով այն թվերը, որոնք կան (ընդ որում՝ այս երկրորդ որոշումը կարող է կայացվել՝ արձանագրելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասություն չուներ անվավեր ճանաչել այդ տեղամասերում ընտրության արդյունքները, օրինակ՝ արձանագրելով 48.1 հոդվածի հակասահմանադրական մեկնաբանությունը կամ տալով դրան այլ մեկնաբանություն, դրա լույսի ներքո մեկնաբանելով և տալով դիրքորոշում, կամ անվավեր ճանաչելով այդ հաշվարկի կարգը, որտեղ անվավերները գումարվում են), եթե դրանք տեղի չեն ունենում, նշանակում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սխալ որոշում է կայացրել. վերաքվեարկություն սահմանելու փոխարեն հաստատել է մանդատների բաշխման կարգ, իսկ այդ դեպքում ընդհանրապես անվավեր են ճանաչվում ընտրությունների արդյունքները»,- ասաց Օրբելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։