«Ծանր սրտով ենք բաժանվել մեր գործընկերներից»․ՍԴ կազմը ոչ իրավազոր ճանաչելու միջնորդությունը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանի՝ ՍԴ կազմը ոչ իրավազոր ճանաչելու մասին միջնորդությունը մերժվեց։ Նշենք՝ փաստաբանը պնդում էր դատական կազմից հեռացված 2 դատավորներին՝ Վլադիմիր Վարդանյանին և Արտակ Զեյնալյանին մասնակից դարձնել գործի քննությանը։

Դատավոր Սեդա Սաֆարյանը նշեց, որ այդպիսին միջնորդություն դիտարկել չեն կարող, որովհետև դատավորի անհամատեղելիության հարցի քննարկումը ընթանում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համատեքստում, և քննության համար որպես իրավասու սուբյեկտ պետք է հանդես գա դատավորը։

Դատավոր Էդգար Շաթիրյանը նշեց, որ Սահմանադրական դատարանի դատավորի համար մասնակցության անհնարինության ինստիտուտը չպետք է նախատեսվի կամ կիրառելի չպետք է լինի, այս պայմաններում առարկայազուրկ են դառնում նաև դատավորի վարքագծի կանոնների մեծ մասը․ «Նման պայմաններում ես, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ ձեր գաղափարը չեմ կիսում, թեպետ այն շատ հետաքրքիր է»։

Դատավոր Երվանդ Խունդկարյանը ասաց, որ դեմ է միջնորդությանը, որովհետև այն, ըստ էության, ենթադրում է արդեն իսկ կայացված աշխատակարգային որոշումների «վերացում»․ «Ես չեմ կարող կողմ քվեարկել այսպիսի միջնորդությանը, բայց նաև արձագանքեմ, որ որպես միջնորդություն մենք պարտավոր ենք այն քննարկել և դիրքորոշում արտահայտել»։

Դատարանի նախագահ Արման Դիլանյանի խոսքով՝ շատ ծանր սրտով են անհնարինություն հայտնել իրենց գործընկերներին, բայց կշեռքի վրա դրված էր հետևյալ հարցը՝ կամ քննում են գործը ոչ լիարժեք կազմով՝ դրանից բխող բոլոր դժվարություններով ու պատասխանատվությամբ, որ կրելու են արդեն 7 դատավորներ, այլ ոչ թե ինը, կամ մյուս կողմից՝ դատարանի լեգիտիմության հետ կապված մտահոգություններով։

«Դատարանը կարող է այս գործերը քննել, ընդհուպ եթե նույնիսկ հինգ դատավոր է մասնակցում քննությանը։ Այսինքն՝ որքան ձայն պահանջվում է այս տեսակի գործերով որոշում կայացնելու համար, այդքան դատավորի ներկայությունը արդեն բավարար է, որպեսզի ասենք՝ դատարան կա: Ես հուսով եմ՝ կարողացա ինչ-որ կերպ հասցնել դատարանի մտադրությունը և այն արժեքները, որ հետապնդել է դատարանը երկու դատավորի մասնակցության անհնարինությունը հայտնելով: Հիմա ես կդնեմ այդ հարցը քվեարկության: Հարգելի գործընկերներ, ովքե՞ր են կողմ բավարարելու միջնորդությունը, խնդրում եմ ձեռք բարձրացնել: Ոչ մի կողմ. միջնորդությունը չբավարարվեց»,- նշեց Դիլանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։