ԵՄ, ասիական, թուրքական շուկաներում մեծ հետաքրքրություն կա հայկական միրգ-բանջարեղենի նկատմամբ․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 15:27
Ինչու է աշխատանքից ազատվել Էդգար Ղազարյանի քույրը․ քաղգործիչը պնդում է՝ բռնաճնշում է, Ավանեսյանը հակադարձում՝ մանիպուլյացիա է
25.06.2026 | 15:18
Իսրայելը հերքում է Լիբանանի որոշ հատվածներից զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը
25.06.2026 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:10
ՔՊ-ն այսօր ԱԺ նախագահի թեկնածու կընտրի // Խուզարկություն Գյումրիում՝ Կարեն Սիմոնյանի բնակարանում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 15:02
Ընդունելի չէ. Փաշինյանը` Օրդուբադում «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթով անցկացված միջոցառման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:50
ՄԻՊ-ը կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է խնդրահարույց համարել
25.06.2026 | 14:41
Կարմիր լույսի տակ չեմ կանգնելու, անվտանգային նկատառում կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:39
«Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչների ակցիան ՄԻՊ գրասենյակի մոտ. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 14:33
Սոցիալական կրեդիտներից գումար կհատկացվի լրատվամիջոցներին, կուսակցություններին և ՀԿ-ներին՝ քաղաքացիների ընտրությամբ
25.06.2026 | 14:30
Քաղաքապետարանի ծեծկռտուքի գործով Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել
25.06.2026 | 14:25
Ֆոն դեր Լայենից՝ պայուսակ, Մարթա Կոսից՝ փողկապ․ ինչ նվերներ է ստացել Փաշինյանը եվրոպացի պաշտոնյաներից
25.06.2026 | 14:17
ԵԽԽՎ-ն Ադրբեջանում քննադատական ​​ձայները լռեցնելու վերաբերյալ բանաձև է ընդունել
25.06.2026 | 14:13
Պետք է սովորենք` մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:05
«Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի ասուլիսը ՍԴ ներկայացված դիմումի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 14:02
Փաշինյանը մանրամասներ հայտնեց` Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ինչ է քննարկելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի, մասնավորապես՝ մրգի, բանջարեղենի և հատապտուղների արտահանման նոր շուկաների փնտրտուքը զգալի հետաքրքրություն է առաջացրել միջազգային տարբեր հարթակներում։

Ըստ նախարարի՝ հայկական արտադրանքի սպառման պոտենցիալ ուղղություններն են Եվրոպական միությունը, Կենտրոնական Ասիան և արաբական երկրները, մասնավորապես՝ Իրաքը։

Միրզոյանն ընդգծել է նաև Թուրքիայի շուկան, որտեղ, չնայած գործող սահմանափակումներին, նախարարի գնահատմամբ,  արդեն իսկ իրականացվում են փորձնական առաքումներ։

«Այս մարտահրավերով հանդերձ, որը, կարծես թե, լուրջ ճգնաժամի չվերածվեց, արդեն թվերն էլ են այդ մասին վկայում, մեր համար շատ մեծ հնարավորություններ ստեղծեցին և մեծ հաշվով տեղի է ունենում այն, ինչ որ մենք երկար ժամանակ խոսում էինք և պլանավորում էինք. դա բազմազանեցումն է հայկական արտադրանքի արտահանման սպառման շուկաների»,- շեշտեց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։