ԵՄ-ն տվել է Connectivity Agenda Platform-ի մեկնարկը՝ Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի միջոցով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերն ամրապնդելու համար

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Այսօր Եվրոպական հանձնաժողովը մեկնարկել է Connectivity Agenda Platform-ը («Հաղորդակցության օրակարգի հարթակ») և կնքել համաձայնագրեր միջազգային ֆինանսական հաստատությունների հետ, որոնք, ինչպես կանխատեսվում է, կներգրավեն մինչև 2 միլիարդ եվրո՝ Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում ռազմավարական կապակցվածության ներդրումների համար։

Հարթակը ներկայացվել է բարձր մակարդակի նախարարական հանդիպման ժամանակ, որը կազմակերպել են ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, միջազգային գործընկերության հարցերով հանձնակատար Ջոզեֆ Սիկելան և կայուն տրանսպորտի հարցերով հանձնակատար Ապոստոլոս Ցիցիկոստասը։

Հանդիպմանը մասնակցել են ԵՄ անդամ պետությունների, ինչպես նաև Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և Ուզբեկստանի տրանսպորտի նախարարներն ու բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև G7-ի և միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները՝ «Գլոբալ դարպաս» ռազմավարության շրջանակում միջտարածաշրջանային կապի օրակարգն առաջ մղելու համար։

Նշվում է, որ հարթակը մասնակից երկրներին, միջազգային ֆինանսական հաստատություններին և այլ շահագրգիռ կողմերին կտրամադրի շրջանակ՝ տրանսպորտի, էներգետիկայի, թվային կապի և առևտրի ոլորտներում ներդրումներն ու քաղաքականության գործողությունները համակարգելու համար։ Տարածաշրջանի հետ համագործակցությունն ավելի ամրապնդելու համար մասնակիցները նաև համաձայնել են ամրապնդել Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի գործառնական կատարողականը: Նրանք հրավիրել են հանձնաժողովին՝ գնահատել միջանցքի գործունեությունը և առաջարկել առաջնահերթ գործողություններ՝ դրա մրցունակությունը բարելավելու համար։

Կապի օրակարգի իրականացմանն աջակցելու համար հանձնաժողովը մտադրությունների մասին հայտարարություններ է կնքել միջազգային ֆինանսական հաստատությունների հետ, որոնք նախատեսում են մինչև 2 միլիարդ եվրո ներգրավել Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների, սահմանային անցակետերի և առևտրի խթանման ոլորտներում ներդրումներ կատարելու համար: Այս ներդրումները կնպաստեն սահմանային կապերի բարելավմանը և միջանցքի երկայնքով առևտրի խթանմանը:

Միջտարածաշրջանային կապի օրակարգը, որը ներկայացվել է Լյուքսեմբուրգում 2025 թվականի հոկտեմբերին կայացած միջտարածաշրջանային անվտանգության և կապի նախարարական հանդիպման ժամանակ, ԵՄ-ի «Գլոբալ դարպաս» ռազմավարության մի մասն է։ Այն նպատակ ունի ամրապնդել Եվրոպական Միության և Կենտրոնական Ասիայի միջև տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերը Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի միջոցով՝ համակարգելով ռազմավարական ներդրումները և կարգավորող համագործակցությունը։2025 թվականի նոյեմբերին Տաշքենդում կայացած Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի (TCTC) և կապի ներդրողների ֆորումում մասնակիցները ընդգծել էին  միջանցքի աճող ռազմավարական նշանակությունը՝ որպես Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կայուն և արդյունավետ երթուղի։

«Աճող հակամարտությունների ժամանակաշրջանում հիանալի է տեսնել, թե ինչպես են այդքան շատ երկրներ միավորվում համատեղ նախագծի շուրջ։ Մեզ անհրաժեշտ են հուսալի առևտրային ուղիներ, և Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը հենց դա է։ Առևտուրը երթուղով կարող է հնգապատկվել հաջորդ 15 տարիների ընթացքում։ Դա իրականացնելու համար մենք պետք է միավորենք մեր ջանքերը։ Շատ նախագծեր և նախաձեռնություններ արդեն ընթացքի մեջ են։ Հարթակը կկապի դրանք, կլրացնի մնացած ենթակառուցվածքային բացերը և կկապի երթուղին ծայրից ծայր»,- ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը միջոցառման ժամանակ։

Միջազգային գործընկերության հարցերով հանձնակատար Ջոզեֆ Սիկելան հայտարարել է, որ Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը դառնում է Եվրոպայի և Ասիայի միջև կենսականորեն կարևոր կամուրջ։ Այս նոր ներդրումային համաձայնագրերով արդիականացնում ենք ենթակառուցվածքները, բարելավում սահմանային անցակետերը և նպաստում ենք ավելի արագ, ավելի հուսալի և ավելի լավ կապված երթուղու ստեղծմանը, նշել է Սիկելան՝ հավելելով, որ դա միայն տրանսպորտի մասին չէ․ այն մրցունակության, էներգետիկ անվտանգության և քաղաքացիներին ու ընկերություններին այն վստահության ներշնչման մասին է, որ առևտուրն ու շարժունակությունը կարող են շարունակվել նույնիսկ աշխարհաքաղաքական ճնշման ժամանակներում։

«Մրցունակ տնտեսությունները կախված են ուժեղ տրանսպորտային ցանցերից և կապակցվածությունից։ Մինչև 2 միլիարդ եվրո ռազմավարական ներդրումներ ներգրավելով՝ մենք արդիականացնում ենք տրանսպորտային ենթակառուցվածքները, ամրապնդում սահմանային անցակետերը և նպաստում առևտուրին»,- իր հերթին, նշել է ԵՄ տրանսպորտի և տուրիզմի  հարցերով հանձնակատար Ապոստոլոս Ցիցիկոստասը։

Նա ընդգծել է, որ սա կբացի տնտեսական հնարավորություններ Եվրոպայի և նրա գործընկերների համար Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում, կխթանի դիմադրողականությունը և կապահովի շոշափելի օգուտներ ինչպես բիզնեսի, այնպես էլ քաղաքացիների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի