Ընդդիմությունը փորձում է ՀՀ-ն հակառուսական դարձնել, պատրաստ է կործանել ՀՀ-ն՝ հանուն իշխանության գալու․ Վաղարշակ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.06.2026 | 23:13
Քննարկվել են Հայաստանի և «Tennis Europe»-ի համագործակցության ընդլայնման հարցերը
18.06.2026 | 22:53
ԱՄՆ-ն դադարեցրել է իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը
18.06.2026 | 22:39
ՀՀ-ի և «Tennis Europe»-ի նախագահները քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները
18.06.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.06.2026 | 22:09
ԱԱ-2026․ Չեխիան չպահպանեց հաղթական հաշիվը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 21:59
Ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ
18.06.2026 | 21:44
Զախարովայի պնդումը անհիմն է. ինչ է «Արծիվ գործընկեր-2026»-ը և ինչ պատրաստություն են անցնում հայ զինվորականները
18.06.2026 | 21:30
Կրեմլում է լուծվում ՀՀ-ի ընտրությունների ճակատագիրը, ոչ՝ ՍԴ-ում․ կատարվեց 60%-40% հարաբերակցությամբ ԱԺ ունենալու խնդիրը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 21:14
ՀՀ և Ավստրիայի ԱԳՆ ներկայացուցիչները կարևորել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության խորացումը
18.06.2026 | 21:00
Էրեբունի վարչական շրջանում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. բնակիչներին կոչ են անում փակել պատուհանները
18.06.2026 | 20:44
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները. Ազիզյան
18.06.2026 | 20:30
Ընդդիմությունը փորձում է ՀՀ-ն հակառուսական դարձնել, պատրաստ է կործանել ՀՀ-ն՝ հանուն իշխանության գալու․ Վաղարշակ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 20:24
Ռուսաստանը հրթիռների արտադրության հարցում ապավինում է Ադրբեջանի կառավարության կողմից ղեկավարվող ձեռնարկությանը․ United24-ի հետաքննությունը
18.06.2026 | 20:12
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման առաջընթացը
18.06.2026 | 20:00
Ոչ մի երկիր չի՞ աջակցել Կարապետյանին․ պնդումներ և իրականություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պատգամավորի թեկնածու Վաղարշակ Հակոբյանը Factor TV-ի եթերում խոսել է Սամվել Կարապետյանի քաղաքական ծրագրերի, ընտրակաշառքի մասշտաբների և հայ-ռուսական հարաբերությունների մասին։

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահի հարցազրույցին, որում նա կոչ է անում ընդդիմադիր ուժերին համախմբվել՝ Վաղարշակ Հակոբյանը նշել է, որ նրանք արդեն իսկ մեկ միասնություն են։

«Իսկ ե՞րբ է եղել, որ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը համախմբված չեն եղել։ Դուք իրենց ցուցակները նայե՞լ եք։ Ոնց որ քարտերի կալոդ լինի, խառնած, այսպես բաժանած է՝ ով որտեղ ընկել է, էական չի։ Ռոբերտ Քոչարյանի նախկին ցուցակի մարդիկ Սամվել Կարապետյանի մոտ են, Ծառուկյանի մոտ են, «Բարգավաճ»-ի ցուցակում են, «Բարգավաճ»-ից մարդիկ Սամվել Կարապետյանի մոտ են։ Այսինքն մի հատ խառը իրավիճակ է ցուցակներում, և հենց քարոզարշավի մեկնարկին մենք հայտարարել ենք, որ նրանք արդեն համախմբված, ուղղակի երեք գլուխներով գնում են ընտրությունների», – նշեց Հակոբյանը։

Նրա խոսքով, ՀՀ քաղաքացին իր քվեով «պատերազմի եռագլուխ կուսակցությանը» ջախջախել է։

Վաղարշակ Հակոբյանը պնդում է, որ ընտրությունների ընթացքում աննախադեպ քանակի ընտրակաշառք է բաժանվել։

«Ես ձեզ շատ հավաստի ուզում եմ ներկայացնել, որ աննախադեպ քանակի ընտրակաշառք է բաժանվել Հայաստանի Հանրապետությունում։ Ձայնը 150, 200, 300, 400 հազար դրամ մինչև ընտրակաշառք է բաժանվել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ մի հոգուն։ Հիմա մենք ի՞նչ ենք խոսում։ Ուրեմն, որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում, ով քաղաքականությամբ մի քիչ հետաքրքրված է, կարող էր պատկերացնել, որ Սամվել Կարապետյանն առանց ընտրակաշառքի 23% ձայն կհավաքե՞ր։ Սա բացառված բան է», – նշեց նա։

Հակոբյանն ընդդիմությանը որակեց որպես «ֆեյք»։ «Դա Ֆեյք ընդդիմություն է, և այդ ֆեյք ընդդիմությունը ժամանակին եղել է ֆեյք իշխանություն, հիմա էլ ֆեյք ընդդիմություն է, վաղը մյուս օրն էլ լինելու է ֆեյք չգիտեմ ինչ»։

Պատգամավորի համոզմամբ, եթե ընտրակաշառք բաժանած ուժերը մանդատներ վերցնեն, ապա ԱԺ-ում պատասխանատվության են ենթարկվելու։ «Եթե հանկարծ դուխ ունենան վերցնեն մանդատները, իրենք ամեն օր պատասխանատվության են ենթարկվելու Ազգային ժողովում, ամենաբարձր մակարդակով։ Ոչ թե նրա համար, որ քաղաքական գնահատականներ են տվել… ոչ, բացարձակապես ոչ։ Ընտրակաշառք բաժանելու համար»։

Հակոբյանի խոսքով, հայ-ռուսական հարաբերությունները կարգավորման փուլում են, և դրանց խառնվելուն ուղղված ընդդիմության փորձերը ձախողվելու են։

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ հարցերը լուծման փուլում են և լուծվելու են։ Եվ մեծ ցավով ուզում եմ արձանագրել, որ մեր գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները փորձել է խառնել ընդդիմությունը, բայց կարող է իրեն թվալ, որ ինչ-որ տեղ հաջողության է հասել։ Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործունեության մեջ որևէ հակառուսական քայլ դուք չեք կարող գտնել, ընդդիմությունը չի կարող գտնել, ոչ մեկ չի կարող գտնել։ Ինչի՞ չենք կարող գտնել, որովհետև չկա հակառուսական քայլ։ Կա հայանպաստ և Հայաստանի պետականության ու իշխանության պահպանմանը, անկախության պահպանմանը միտված քայլեր»։

Ըստ պատգամավորի՝ ընդդիմությունը չի ներկայացնում ՀՀ քաղաքացուն և չի կարող դիմել նրան։ 

«Իր նպատակն ու հույսը չի եղել Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որովհետև ինքը արդեն չընտրված, դեռևս ընտրություններին 20 օր կա, նստում է, ասում է՝ ես վարչապետ եմ։ Ես իրեն չեմ մեղադրում, այդ մարդն ապաքաղաքական մարդ է, բիզնեսմեն է, միլիարդատեր է եղել, հիմա չգիտեմ… Բայց այսպես բերել-դրել են, ասում են՝ դու քաղաքական առաջնորդ ես»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան