Կրեմլում է լուծվում ՀՀ-ի ընտրությունների ճակատագիրը, ոչ՝ ՍԴ-ում․ կատարվեց 60%-40% հարաբերակցությամբ ԱԺ ունենալու խնդիրը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:35
Այս փուլը չպետք է դառնա դրոշների մասին պատերազմ. Աննա Գրիգորյանը`Արցախի դրոշների բացակայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:29
Մեսին դեռ մտադիր չէ հեռանալ Արգենտինայի հավաքականից. աղբյուր
03.08.2026 | 13:20
Մոտիկից ադրբեջանցի տեսե՞լ եք. հարցից Գառնիկ Դավթյանը ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքագետ, «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը Factor TV-ի եթերում խոսել է ԱՄՆ-Իրան, Ռուսաստան Հայաստան հարաբերությունների, ընտրությունների արդյունքների և դրանց վրա արտաքին ուժերի ազդեցության մասին։ ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված շրջանակային համաձայնագրի իրագործման հեռանկարների մասին խոսելիս Անդրիաս Ղուկասյանը նշել է, որ դրա կյանքի կոչումը բարդ է լինելու՝ պայմանավորված Իսրայելի դիրքորոշմամբ։

«Դժվար է ասել իրագործելիությունը, որովհետև դա հակասում է Իսրայելի շահերին, իսկ Իսրայելի գործոնը կարևոր է։ Մինչ օրս տեսանք, որ Իսրայելին հաջողվում էր հետաձգել այդ համաձայնագրի ստորագրումը։ Իսրայելը ունի ինքնուրույն կարողություն՝ ռազմական կոնֆլիկտ պահպանել տարածաշրջանում առանց ԱՄՆ-ի, և դա, իհարկե, հիմա ամենամեծ ինտրիգն է», – նշել է նա։
Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև վերջին շրջանում նկատվող լարվածությանը՝ Ղուկասյանը այն կապել է Հայաստանի դերի հետ՝ որպես պատժամիջոցները շրջանցող տրանզիտային երկրի։

«Ինչպե՞ս են Եվրամիությունը և ԱՄՆ-ն նայում այն փաստին, որ Հայաստանը հանդիսանում է տրանզիտ պետություն բարձր տեխնոլոգիաների և կրկնակի նշանակության ապրանքների Ռուսաստանի համար։ Այսինքն՝ Եվրոպայից և ԱՄՆ-ից այդ ապրանքները ձեռք են բերվում և հետագայում Հայաստանից արտահանվում են Ռուսաստան։ Իմ կարծիքով, հասել է այն կետը, երբ որ նման գործարքները կասեցվում են Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից, և «և-և» քաղաքականությունը գալիս է ավարտին»։

Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանի Դաշնության պատասխան քայլերը շանտաժի են նման։ «Հիմա Ռուսաստանը շանտաժ է անում Եվրամիությանը, ԱՄՆ-ին։ Այսինքն՝ իրենք ասում են՝ եթե դուք թույլ չեք տալիս Հայաստանի տարածքով բարձր տեխնոլոգիաների տրանզիտը Ռուսաստան, ուրեմն մենք էլ կարգելենք Հայաստանից առհասարակ սննդամթերքի ներմուծումը, և այնտեղ երկրում տնտեսական ճգնաժամ կլինի։ Դե գնացե՛ք, պահե՛ք դուք, միջոցներ ձեռնարկեք, ինչ-որ գումարներ հատկացրեք Հայաստանը փրկելու համար»։

Ղուկասյանի համոզմամբ, այս իրավիճակը փոխել է խաղի կանոնները. «Ռուսաստանը փոխեց բանաձևը՝ կա՛մ-կա՛մ»։
Խոսելով ընտրություններում Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի գլխավորած ուժերի արդյունքների մասին՝ Ղուկասյանը պնդեց, որ նրանք հասել են իրենց նպատակին։

«Իրենց խնդիրը եղել էր 60-40 խորհրդարան, իրենք այդ խնդիրը կատարեցին։ Հիմա ընտրությունների արդյունքի ճակատագիրը Մոսկվայում է, այնտեղ պիտի վերջնական… Կրեմլում են որոշելու՝ ինչ անել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան