Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով լիազոր նախարարն այցելել է Հայաստանի ռազմարդյունաբերական միասնական տաղավար
Քաղաքականություն
17.06.2026 | 12:39
Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն այցելել է Հայաստանի միասնական տաղավար։ Նա ծանոթացել է հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրանքին, ինչպես նաև երկրի արտադրական և գիտահետազոտական ներուժին։
«Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն այցելել է ՀՀ միասնական տաղավար։
Լիազոր նախարար Ռուֆոն ծանոթացել է հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացրած արտադրանքին, ինչպես նաև ՀՀ արտադրական և գիտահետազոտական ներուժին»,- ասված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում։





Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունները ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են տարածել։