Ոչ լեգիտիմ ԱԺ ենք ունենալու․ մեկ ֆրակցիայի ձայները գողացվում են, ՔՊ-ինը արհեստական ավելացված են․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո քաղաքական կրքերը չեն հանդարտվում։ «Հայաստան» խմբակցությունը, մի շարք այլ ուժերի հետ, դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները և պահանջելով չեղարկել ընտրությունների արդյունքները։ Հիմնական պատճառը ԿԸՀ-ի՝ երեք ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն չնշանակելու որոշումն է, որի հետևանքով, ըստ ընդդիմության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դուրս մնաց խորհրդարանից, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացավ սահմանադրական մեծամասնություն։

Factor TV-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԿԸՀ որոշումը որակեց «քաղաքական և հակաօրինական»՝ պնդելով, որ այն կայացվել է միայն այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկ շեմը։

«Ընտրությունները ամսի 7-ին ավարտվել են գիշերը։ Դեռ չավարտված՝ Նիկոլ Փաշինյանը հաղթանակի մասին էր հայտարարում։ Այնտեղ մեծագույն հարցերից մեկը ԲՀԿ-ի անցողիկ շեմն էր։ Հաջորդ օրվանից վերահաշվարկներ սկսվեցին, և վերահաշվարկների արդյունքում մեկ էլ պարզվեց, որ ԲՀԿ-ն ստանում է այդ անհրաժեշտ 150 քվեն, ավելացել է, և ԲՀԿ-ի՝ անցողիկ շեմը հաղթահարած է համարվում, մտնում է խորհրդարան։ Երբ որ պարզվել է, որ ԲՀԿ-ն արդեն անցնում է խորհրդարան, մեկ էլ Վահագն Հովակիմյանը հիշել է՝ բա գիտե՞ս, հինգ օր առաջ բողոք կար, եկե՛ք քննենք այդ բողոքը։ Եվ չեղյալ են հայտարարել երեք ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, որպեսզի պակասի ԲՀԿ-ի ստացած անհրաժեշտ թվով ձայները, որպեսզի ԲՀԿ-ն չհայտնվի խորհրդարանում, որպեսզի Նիկոլ Փաշինյանի խմբակցությունն ունենա 3/5-րդ»,- պնդել է Մանուկյանը։

Նրա խոսքով, Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ նման դեպքերում պետք է վերաքվեարկություն նշանակվի, քանի որ երեք տեղամասերի արդյունքները էական ազդեցություն են ունեցել ընտրությունների վերջնական պատկերի վրա։ «Ընտրական օրենսգիրքն ասում է՝ վերաքվեարկություն է տեղի ունենում, եթե էականորեն այդ խախտումներն ազդել են ընտրությունների արդյունքի վրա։ Խորհրդարանում մի ֆրակցիայի ձայնը գողացված է, հանված է, և ՔՊ-ինն էլ արհեստական մեծացրած է, 3/5-ի հնարավորություն է տրված»,- պնդել է նա։

Գեղամ Մանուկյանը մերժելի է համարում ԿԸՀ նախագահի այն փաստարկը, թե վերաքվեարկությունը կարող էր հանգեցնել «տակտիկական քվեարկության» և խեղաթյուրել ընդհանուր պատկերը։ «Բա ի՞նչ իմանա Վահագն Հովակիմյանը։ Ինքն արդեն արդյունքները կեղծել է ՔՊ-ի օգտին։ Մենք էլ ասում ենք՝ ոչ ՔՊ-ի օգտին կեղծի, ոչ էլ ԲՀԿ-ի օգտին կեղծի, կատարի՛ր օրենքի պահանջը։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ քվեարկությունից հետո կարող է ինչ-որ տեղամասում վերաքվեարկություն լինի»։

Անդրադառնալով ԿԸՀ նախագահի՝ նախկինում իշխող կուսակցության անդամ լինելու հանգամանքին՝ Մանուկյանը շեշտեց, որ ի սկզբանե զգուշացրել են շահերի բախման մասին։ «Առաջին իսկ պահից, երբ Վահագն Հովակիմյանը ԿԸՀ անդամի թեկնածու դարձավ, մենք ասում էինք՝ չի կարող ՔՊ հիմնադիր անդամը, տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ աշխատած լրագրող Վահագն Հովակիմյանը օբյեկտիվ ԿԸՀ անդամ և նախագահ լինել»։

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի հնարավոր որոշմանը, Գեղամ Մանուկյանը չբացառեց, որ դատավորների վրա կարող են ճնշումներ գործադրվել, սակայն հույս հայտնեց, որ օրենքը կպահպանվի։ «Միշտ իմ համար ելակետը հետևյալն է, որ լավ, սահման կա, չէ՞, երբ որ անկախ պաշտոնիցդ, ենթակայությունիցդ, տարբեր գործոններից, մի տեղ ասում ես՝ հո՛պ, այստեղից կարմիր գիծ է՝ օրենքի, արդարության, մարդկային բարոյականության, օրենսդրության»։ Նա առաջ քաշեց նաև մի սցենար, ըստ որի՝ ՍԴ անդամները, չդիմանալով ճնշումներին, կարող են հրաժարական տալ՝ այդպիսով ցույց տալով իրենց անկողմնակալությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան