Թրամփը հայտարարել է, որ «նավերը սկսում են ազատորեն շարժվել» Հորմուզի նեղուցից

Լուրեր

24.11.2026 | 12:52
ՌԴ-ն Ուկրաինայի հետ պատերազմում ավելի քան 700,000 զոհ ու անհետ կորած ունի․ հետազոտություն
24.11.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա․ նախատեսված է հանդիպում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ
24.11.2026 | 12:45
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:36
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավ հրդեհվելու մասին․ դրանք պայթել են ականների վրա
24.11.2026 | 12:32
Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով․ վաղը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
24.11.2026 | 12:28
Էդուարդ Սպերցյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հետ համեմատության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 12:20
Իրանի դատարաններն ԱՄՆ-ից պահանջել են 290 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել
24.11.2026 | 12:12
«TRIPP․ հնարավորություններ, մարտահրավերներ և Հայաստանի շահերը» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:10
Փաշինյանը Ռումինիա է մեկնել // Հայ ուռուցքաբանը՝ ԱՀԿ ղեկավարի թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 12:02
Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ ռուսական ԱԹՍ-ն մտել է Լեհաստանի օդային տարածք
24.11.2026 | 11:49
Ռուսական մի քանի ռազմական ինքնաթիռներ մուտք են գործել Հարավային Կորեայի ՀՕՊ գոտի
24.11.2026 | 11:38
ՊՆ-ն 2005-ին 45 մլն դրամով օտարել է 94,5 մլն դրամ կադաստրային արժեքով գույք․ քրեական վարույթ է նախաձեռնվել
24.11.2026 | 11:25
Զապորոժիեին ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի առավոտյան հայտարարել է, որ նավերը սկսում են ազատորեն դուրս գալ Հորմուզի նեղուցից։

«Նավերը սկսում են շարժվել, դուրս գալ Հորմուզի նեղուցից, որոնցից շատերը լիքն են նավթով։ Նրանք շարժվում են Հարավային «մայրուղով», որը լիովին անվտանգ է և պաշտպանված։ Կան նաև ճանապարհորդության այլ վայրեր»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Եղել են մի քանի, երբեմն հակասական հաղորդագրություններ նեղուցի լիարժեք վերաբացման ժամկետի վերաբերյալ։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ նեղուցը կվերաբացվի ուրբաթ՝ Շվեյցարիայում համաձայնագրի ստորագրումից հետո։

Good Morning America հաղորդմանը տված հարցազրույցում, սակայն, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել է. «Մենք արդեն երեկ թվային եղանակով ստորագրել ենք համաձայնագիրը»։

Վենսը նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մշտական ​​անվճար վերաբացման վերաբերյալ քննարկումները կկարգավորվեն շարունակական «տեխնիկական բանակցությունների» ընթացքում: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապեր ունեցող երկու կիսապաշտոնական իրանական գործակալություններ երկուշաբթի հայտնել էին, որ չնայած Թեհրանը թույլ կտա անվճար տարանցում 60-օրյա պատուհանի ընթացքում, որի ընթացքում տեղի կունենան հետագա բանակցություններ, սակայն նախատեսում է վճարներ սահմանել այդ ժամանակահատվածից հետո։

Միջազգային նավագնացության ոլորտը զգուշացրել է, որ «դեռևս շատ ռիսկային է համարում նավերի համար տարանցիկ տեղաշարժ սկսել» Հորմուզի նեղուցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի