Առավոտյան շոու բեմադրեցին, որպեսզի շեղեն հասարակության ուշադրությունը. Արեգնազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

«Մայր Հայաստան» շարժման անդամ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը կարծում է, որ ընտրություններից հետո տեղի ունեցող գործընթացների պայմաններում ընդդիմադիր ուժերը պետք է միավորեն իրենց ջանքերը և համատեղ պայքարեն իշխանությունների գործողությունների դեմ։

Նրա խոսքով՝ ընտրություններից հետո իրականացվող գործողությունները նպատակ ունեն շեղելու հանրության ուշադրությունը ընտրական գործընթացներից։

«Գիշերային ընտրագողությունից հետո պարզ էր, որ առավոտյան իրենք այսպիսի մի շոու պետք է բեմադրեին, որպեսզի կարողանային շեղել հասարակության ուշադրությունը։ Բայց ես կոչ եմ անում, որպեսզի ոչ թե մենք կենտրոնանանք մեր տան խուզարկության վրա կամ ընդհանրապես այս գործի վրա՝ կոնկրետ իմ հետ կապված, այլ խոսենք մեր միասնական գործողությունների մասին»,- հայտարարեց Մանուկյանը։

Նա նշեց, որ եկել է ընդդիմադիր ուժերի համախմբման ժամանակը։

«Ընդդիմադիր ուժերը պետք է միավորեն իրենց ջանքերը, պետք է միասնական գործեն և միասնական դեմ կանգնեն այս ապօրինություններին։ Բավական է, որպեսզի մենք առանձին-առանձին գործենք, որովհետև այսպես՝ այստեղից պոկելով, այնտեղից պոկելով, Նիկոլ Փաշինյանը ի վերջո, ուզում է հասնել իր նպատակին»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները խուզարկություն են իրականացրել Արեգնազ Մանուկյանի բնակարանում։ Նա հրավիրվել էր հարցաքննության։ Քննչական կոմիտեից FactorTV-ին հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում կատարվել են քննչական գործողություններ։ Խոսքը պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով քրեական վարույթի մասին է, որն առնչվում է ԲԿՀ ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։