7-բալանոց երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
Ադրբեջանի Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Հայաստանի երեք մարզերում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Հունիսի 12-ին` տեղական ժամանակով ժամը 15:13-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.03⁰ և արևելյան երկայնության 47․75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ»,- գրված է հաղորդագրության մեջ: