«Ապրելու երկիր»-ը ընտրությունների արդյունքներով ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ

Լուրեր

10.06.2026 | 20:13
Վալերի Ծառուկյանը հեռացել է «Ախմատից»
10.06.2026 | 19:58
Ընտրություններին համատարած խախտումներ են տեղի ունեցել․ Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 19:45
Փաշինյանն իր հախուռն և անկառավարելի վարքով ավելացրեց ընդդիմության ձայները․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 19:40
ՀԱՊԿ-ից հեռացման մասին պնդումը մոլորեցնող է․ Լավրովը խոսել է անդամավճարների պարտքի մասին 
10.06.2026 | 19:27
16 համարի քվեաթերթիկը ցույց տվող զինծառայողի լուսանկարի հետքերով․ լուսանկարն իրական է, հանգամանքները՝ դեռ չպարզված 
10.06.2026 | 19:12
Արթուր Օսիպյանն ազատ կարձակվի․ հսկող դատախազի որոշումը
10.06.2026 | 19:00
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ճակատագիրը կախված է Փաշինյան-Պուտին հանդիպումից․ Ալեքսանդր Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 18:43
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք կանցկացնեն
10.06.2026 | 18:29
ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում են պատրիարք Կիրիլը և ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը
10.06.2026 | 18:26
Փաշինյանին Շենգավիթում «հաճելի ձևերով» դիմավորելու մասին հայտարարած բլոգերն ազատ է արձակվել կալանքից
10.06.2026 | 18:19
ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել հացադուլ հայտարարած անձանց հետ
10.06.2026 | 18:10
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամկետի մասին // Ծառուկյանի փեսան տնային կալանքի տակ է․ ԼՈՒՐԵՐ
10.06.2026 | 18:03
Եթե էս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Կարապետյանը կլիներ իշխող ուժի առաջնորդ. Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 18:00
Գագիկ Ծառուկյանն անձեռնմխելի՞ է․ ինչպես է օրենքով կարգավորվում պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը
10.06.2026 | 17:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «կվճարի բանակցությունները ձգձգելու գինը»
Բոլորը

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարել է, որ 2026թ․ հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններն անցել են Ընտրական օրենսգրքի բազմաթիվ խախտումներով և, իրենց գնահատմամբ, չեն արտացոլում ժողովրդի կամարտահայտումը։ Կուսակցությունը պնդում է, որ արձանագրված խախտումները էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա, ուստի դրանց հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ։

«2026թ․ հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններն անցել են «Ընտրական օրենսգրքի» բազմաթիվ խախտումներով և չեն արտացոլում ժողովրդի կամարտահայտումը։

• Քարոզարշավի ամբողջ ընթացքում և դրան նախորդող ամիսներին իշխանության ներկայացուցիչներն իրականացրել են ընտրողների նկատմամբ ճնշումներ՝ աշխատանքից ազատելու, ձերբակալելու և այլ սպառնալիքների տեսքով, հատկապես այն անձանց նկատմամբ, ովքեր կամ իրենք, կամ իրենց ընտանիքի անդամները որևէ ձևով ներգրավված են եղել ընդդիմադիր ուժերի ընտրական գործունեության մեջ։

• Անհիմն ձերբակալվել, կալանավորվել, երկարատև հարցաքննությունների են կանչվել ընդդիմադիր թեկնածուներ և ընտրական շտաբների պատասխանատուներ՝ նրանց ընտրական գործընթացներից դուրս մղելու նպատակով։

• Թեև պետական պաշտոնյաները գտնվել են արձակուրդում, քարոզարշավի ընթացքում շարունակել են հանդես գալ իրենց պաշտոնեական դիրքերից՝ անուղղակիորեն կատարելով իրենց գործառույթները։

• Հանրային հեռուստատեսությունը քարոզարշավի ընթացքում և դրանից առաջ իրականացրել է համակարգված հակաքարոզչություն ընդդիմադիր ուժերի նկատմամբ՝ կրկնելով իշխանական համացանցային լրատվամիջոցների հակաքարոզչական թեզերը։

• Ընտրությունների օրը բազմաթիվ տեղամասերում և դրանց հարևանությամբ, իշխանության ներկայացուցիչների ներկայությամբ, ճնշում է գործադրվել ընտրողների ազատ ընտրության վրա։

Թեև տեղամասերում, բուն քվեարկության գործընթացը անցել է հիմնականում օրենքի շրջանակներում, սակայն, համաձայն մեր վերլուծությունների և գնահատականների, ընտրություններին մասնակցող քաղաքացիներից առնվազն 130.000-ը իշխող կուսակցությանն ընտրել է պարտադրված՝ խուսափելով անձնական, ֆինանսական, սոցիալական, հոգեբանական և այլ խնդիրներից։

Նշված խախտումներն արձանագրել է նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը։ Վերոնշյալն ունեցել է էական ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա։ Ազատ ու արդար ընտրությունների պարագայում իշխող կուսակցությունը չէր կարողանալու ստանալ մանդատների մեծամասնությունը։

Այսպիսով, «Ապրելու երկիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ»,- ասված է հաղորդագրությունում։