Փաշինյանն իր հախուռն և անկառավարելի վարքով ավելացրեց ընդդիմության ձայները․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 22:13
Բաքուն ուսումնասիրում է Սոթքի ոսկու հանքի նախագծի հետ կապված իրավիճակը
10.06.2026 | 22:00
Չեմ տեսել մի ադրբեջանցու, որ ուզենա գալ Հայաստան ապրելու․ 40 տարվա ատելություն կա, 300 000-ի գալու թեզն անկարելի է․ Կարո Փայլան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:52
Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում զորավարժություններ են անցկացնում
10.06.2026 | 21:40
Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
10.06.2026 | 21:33
Բանտերով մեզ վախեցնելն անիմաստ գործ ա. էնպես չի` դուրս եկանք, մոռացանք, հետևանքներ են լինելու. Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:26
Չենք բացառում հնարավոր սադրանքի դրսևորումները. ՆԳՆ-ն «Մայր Հայաստան»-ի դեպքով հաղորդում է ուղարկել ՔԿ
10.06.2026 | 21:12
Կրեմլի «Մատրյոշկա» բոտերի ցանցը ՀՀ ընտրությունների մասին ֆեյքերի արշավ է սկսել․ թիրախում Ֆրանսիան է. The Insider
10.06.2026 | 21:00
Միկրոֆոնի փոխարեն՝ զենք․ վարժական հավաքի ծանուցագիրը պատժիչ գործի՞ք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 20:52
Օսիպյանն ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից
10.06.2026 | 20:44
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները Սիրիայի և Լիբանանի վրա սպառնում են նաև Թուրքիային
10.06.2026 | 20:30
Այդ ուժերը խաբեցին, թե իշխանություն են ձևավորելու, հիմա անհաջողության մատնվեցին, ասում են՝ լեգիտիմ չի, ինչո՞ւ չեք բողոքարկում․ Շահեն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 20:13
Վալերի Ծառուկյանը հեռացել է «Ախմատից»
10.06.2026 | 19:58
Ընտրություններին համատարած խախտումներ են տեղի ունեցել․ Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 19:45
Փաշինյանն իր հախուռն և անկառավարելի վարքով ավելացրեց ընդդիմության ձայները․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 19:40
ՀԱՊԿ-ից հեռացման մասին պնդումը մոլորեցնող է․ Լավրովը խոսել է անդամավճարների պարտքի մասին 
Բոլորը

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Արթուր Օսիպյանի ձերբակալությանը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, ինչպես նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ հայտնի միջադեպից հետո Արթուր Օսիպյանի ձերբակալությանն ու հացադուլին՝ Վարդան Հարությունյանը նշեց.

«Եթե դատաիրավական համակարգը էնքան ազատ լիներ, որ գնար նրան ազատելու ճանապարհով, չէր ձերբակալի, որովհետև որևէ ձերբակալման հիմք չկար։ Այդ մարդը չի արել որևէ քայլ, որը կտեղավորվեր քրեական օրենսգրքի շրջանակներում։ Ես իրավաբան չեմ, կարող եք հրավիրել ամենալավ իրավաբաններին, ես կարծում եմ՝ նույն պատասխանը կտան։ Այդ մարդը չի արել ոչինչ, որի համար պետք է հայտնվեր կալանավայրում։

Նրա բողոքի ակցիան, հացադուլը և ընդհանրապես նրա կեցվածքը մեր իրականության արձագանքն է, մարդու, որը  համարում է, որ իրեն ոչ միայն սխալ են կալանավորել, այլ նաև, որ իրեն վիրավորել են։ Նա այդ կալանավորումը և իր հասցեին հնչած մեղադրանքները դիտարկում է որպես վիրավորանք և ըմբոստանում է այդ վիրավորանքի դեմ։ Ես չեմ կիսում բարի մարդկանց ցանկությունները և կարծիքը, թե պետք է նրան համոզել, որ նա հացադուլը դադարեցնի։ Նա հասուն մարդ է և ինքն է որոշում կայացրել իր համար։ Պետք է բողոքել նրա կալանավորման դեմ։ Պետք է հասնել նրան, որ քաղաքական իշխանությունները իրենց ենթակա դատախազություններին և դատարաններին հանձնարարեն, որպեսզի նրան ազատ արձակեն»։

Խոսելով ընտրությունների արդյունքների մասին, թե ինչու քաղաքացիները կրկին վստահության մանդատ տվեցին իշխող ուժին, Հարությունյանը կարծիք հայտնեց.

«Ես կարծում եմ, որ ընդդիմության ստացած ձայների քանակի վրա ազդել է Նիկոլ Փաշինյանի վարած ընտրարշավը։ Մարդիկ այդ նրա հախուռն, անկառավարելի վարքը շատերին վանել է, և վանված մարդիկ կարող էին գնալ մյուս դաշտ։ Ընդդիմությունը, գոնե ընդդիմության առաջին համարի տակ աշխատող ուժը, ապաքաղաքական էր։ Նրանք քաղաքական պայքարի փորձ չունեին բոլորովին և հրաժարվեցին նախընտրական փուլում քաղաքական պայքարի փորձ ունեցող ուժերի հետ համագործակցելուց։ Նրանք ուղղակի մերժեցին այդ առաջարկը՝ համագործակցել, լինել միասին, և չունենալով քաղաքական պայքարի փորձ՝ չէին կարող նրանք մեծ հաջողությունների հասնել»։ Իրավապաշտպանը համոզված է, որ ընդդիմադիր ուժերը պետք է վերցնեն իրենց մանդատները. «Պետք է վերցնեն, որովհետև իրենք հենց այդ մանդատների համար էին պայքարում։ Այդքանն են կարողացել։ Վերցնեն և փորձեն պառլամենտում ստեղծել ոչ թե այս, որ ունեինք՝ հայհոյանքի, դիմակայության, փոխդիմակայության մթնոլորտ, այլ քաղաքական պայքարի հուն բերել երկիրը։ Մի փուլն էլ անցնենք։ Լավ, հինգ տարի մենք հայհոյեցինք, պառլամենտում տեսանք այն, ինչ որ տեսնում էինք՝ անընդհատ կռիվներ, այնուհետև հայհոյանքներ, հայհոյանքներ և հայհոյանքներ»։

Վարդան Հարությունյանը հետընտրական շրջանում փողոցային պայքարի բացակայությունը պայմանավորում է ժողովրդական ընդվզման պակասով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան