Ընտրություններին համատարած խախտումներ են տեղի ունեցել․ Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով ընտրությունների արդյունքներին հայտարարել է, որ չի ուրախանում այն հանգամանքով, որ իր նախկին կանխատեսումներն ու զգուշացումները իրականություն են դարձել։

Անդրադառնալով ընտրություններից հետո հնարավոր զարգացումներին՝ Սարգսյանը նշել է, որ այժմ որոշումը պետք է կայացնեն խորհրդարան անցած քաղաքական ուժերը, որոնք ստացել են ժողովրդի աջակցությունը։ Նրա խոսքով՝ այդ ուժերի առջև հիմնականում երկու տարբերակ կա՝ ստանալ մանդատներն ու գնալ խորհրդարան կամ հրաժարվել մանդատներից։

«Երկու ձևով էլ կարելի է հասնել հաջողության։ Խնդիրը ձև ընտրելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է»,– ասել է նա։
Փողոցային պայքարի հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ Սարգսյանը նշել է, որ «փողոցը միշտ էլ օգտակար է», սակայն իրավիճակի փոփոխությունը կախված է ոչ միայն իրենցից, այլև այն քաղաքական ուժերից, որոնք ստացել են ժողովրդի զգալի աջակցությունը։

Ընտրական գործընթացի գնահատականին անդրադառնալով՝ նախկին նախագահը պնդել է, որ ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ քվեարկության օրը տեղի են ունեցել «մասսայական խախտումներ»։ Նրա կարծիքով՝ միջազգային դիտորդները չեն տա այնպիսի գնահատականներ, որոնք նախկինում տրվել են վատ ընտրություններին՝ քաղաքական պատճառներով։

Սարգսյանն անդրադարձել է նաև վերահաշվարկների թեմային՝ վստահություն հայտնելով, որ դրանց արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» կարող է մանդատներ ստանալ։

Հարցին, թե արդյոք Հանրապետական կուսակցությունը պատրաստ է փողոցային պայքարի, Սարգսյանը պատասխանել է, որ կուսակցությունը պատրաստ է աջակցել այն քաղաքական ուժերին, որոնք ստացել են ժողովրդի զգալի քվեն։

Լրագրողների հարցին ի պատասխան՝ նա նաև արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ «երրորդ անգամ ընտրվելու» մասին դիտարկմանը՝ նշելով, որ ինքը երբևէ երրորդ ժամկետով չի ընտրվել, քանի որ երկու անգամ եղել է Հանրապետության նախագահ, իսկ վարչապետի պաշտոնում առաջադրումը, նրա խոսքով, «իրենց կողմից հնարված քարոզչական թեզ» էր։ Սարգսյանը հավելել է, որ նույն տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանի դեպքում ևս «երրորդ ժամկետի խնդիր չկա», քանի որ նախորդ երկու ընտրությունները եղել են արտահերթ։

Մանրամասները` տեսանյութում։