Առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիր ուժը իրավունք կունենա վարչապետի թեկնածու առաջադրել․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք հայտարարել ենք, որ առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիր ուժը իրավունք ունի առաջադրել վարչապետի թեկնածու։ Այս մասին ընտրատեղամասից դուրս գալու հետո հայտարարեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Սա ակնհայտ է, սա ինձ համար նաև Սահմանադրությունից բխող հանգամանք է՝ Սահմանադրության ոգուց, տրամաբանությունից բխող է»,-նշեց նա։

Քոչարյանն անդրադարձել է նաև վերջին օրերին իր վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Հունիսի 5-ի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ նա հայտարարել էր․ «Ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի և կանգնի դատարանի առաջ «Մարտի 1»-ի ոճրագործության համար»։

«Նայե՛ք, եթե մեր ժողովուրդը հաշտ է այդ կեղտոտ լեզվի հետ և կեղտոտ բերանի հետ, ուրեմն թող գնան ընտրեն։ Մի մարդ է, որն իր հիստերիկ դրսևորումներով ցույց է տալիս, որ ավելի շատ «սպեցպացիենտի» կարգավիճակ ինքը պետք է ունենար, ոչ թե երկրի առաջնորդի։ Ինչ վերաբերում է «Մարտի 1-ին». իրեն թվում է, թե «Մարտի 1»-ով ինքը սրբագրում է այս 5000 իր կողմից բերած զոհերը և հսկայական կորուստները։ Սա է այդ մարդու ֆոբիաների դրսևորումը։ Ես ապօրինաբար նստել եմ, արդարացվել եմ, և հիմա ժամանակն է օրինական ձևով Նիկոլ Փաշինյանի համար շատ-շատ երկար նստելու»,-ասաց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։