Ֆրանսիայում ասում էին` ՌԴ-ից կապվել և ճնշում են գործադրել` գալ և կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկել. Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամիսներ առաջ հայտնի էր, որ սփյուռքին ուղղորդված գալու են Հայաստան՝ ընտրություններին մասնակցելու․ Factor TV-ի հետ զրույցում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանայնը շեշտել է, որ անտրամաբանական է համարում քվեարկության գալը՝ Հայաստանում չբնակվելու պարագայում, իսկ երբ դա անելու մոտիվացիան ձևավորվում է ֆինանսական կամ շանտաժի այլ միջոցներով, երբ կա ուղղորդված քվեարկություն կոնկրետ թեկնածուի օգտին, ապա դրա համար մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն։

Ըստ Սինանյանի՝ այս խոսքերի հիմքը ոչ թե ենթադրությունն է, այլ փաստը․  «Փաստերի հեղեղ ունենք: Ֆրանսիայում մեզ ասում էին, որ Ռուսաստանից կապնվում են իրենց հետ և ճնշում են բանեցնում, որ Ֆրանսիայից գան այստեղ՝ ինչ-որ կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու։ Անբացատրելի է։ Ռուսաստանի մեր բոլոր հայրենակիցները չէ, որ վատ են տրամադրված կառավարական ուժի նկատմամբ, այնտեղ մենք ունենք հիանալի նվիրված հայ մարդկանց, հետևաբար ամբողջ տեղեկությունը, թե այնտեղ ինչ խմորումներ կան, հասնում է մեզ և հասել է մեզ միշտ»:

Արդարադատությունը կայծակնային չի լինելու՝ ասում է Սինանյանը և համարում, որ դրա մեջ պետք է լավը տեսնել․ այդպես կարելի է համոզված լինել, որ անմեղ մարդիկ չեն ենթարկվի պատասխանատվության։

«Բայց համոզված եմ որ Սահմանադրական կարգը խախտել փորձող մարդկանց պատժելու գործընթացը սկսվել է ու շարունակական է լինելու»,- հավելել է Սինանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։