Բաքվի վերաքննիչ դատարանում քննարկվել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների միջնորդությունները

Լուրեր

06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի վերաքննիչ դատարանում հունիսի 2-ին սկսվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և այլ պաշտոնյաների շինծու գործերով դատավճիռների դեմ վերաքննիչ բողոքների քննությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ և դատավորներ Էմին Մեհդիևի և Մեհրիբան Գարաևայի  մասնակցությամբ տեղի ունեցած ​նիստին մասնակցել են, այսպես կոչված, տուժողները և պետական ​​մեղադրողները՝ Գլխավոր դատախազության պետական  մեղադրանքների աջակցության վարչության պետ Աբբաս Աբբասլին, և նույն վարչության դատախազներ Անար Ալեքբերովը և Սևինջ Գասիմովան։

Նախագահող դատավորը բողոքների վերաբերյալ հայ գերիների դիրքորոշումներին ծանոթանալուց հետո հայտարարել է, որ նրանց միջնորդությունները կքննարկվեն հաջորդ փուլում՝ համաձայն օրենքի պահանջների: Նրանք մի շարք միջնորդություններ են ներկայացրել՝ կապված իրենց վերաքննիչ բողոքներում մի շարք պարզաբանումների, դատական ​​նիստին Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչի մասնակցության, վկաների հարցաքննության և այլ հարցերի վերաբերյալ։

Մեկնաբանելով միջնորդությունները՝ պետական ​​մեղադրող Սևինջ Գասիմովան նշել է, որ օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչը ներկա դատավարության կողմ չէ։ Այս հաստատության ներկայացուցիչը կարող է հանրային հիմունքներով մասնակցել բաց դատական ​​նիստերին։ Օրենքի համաձայն, որպեսզի վերաքննիչ փուլում ընդունվեն նոր ապացույցներ, նախկինում դրանք ներկայացնելու անհնարինության պատճառները պետք է հիմնավորվեն:

Նշվել է, թե նոր վկաների հարցաքննելու միջնորդություն ներկայացնելիս պետք է տրամադրվեն նրանց կոնկրետ անձնական տվյալները։ Մեղադրանքի կողմը նաև նշել է, թե ապացույցների անհիմն հավաքագրումը չպետք է հանգեցնի դատավարության հետաձգման։ Հետևաբար, պետական ​​մեղադրողը խնդրել է դատարանին չբավարարել ներկայացված միջնորդությունները՝ ավելորդ ձգձգումներից խուսափելու համար։

Դատական ​​նիստի ընթացքում նաև ընդգծվել է, որ միջնորդություններից մեկը վերաբերում է դատական ​​նիստերի արձանագրություններին և գործի նյութերին էլեկտրոնային ձևաչափով հասանելիությանը:

Դրանից հետո դատավորների կազմը հեռացել է  խորհրդակցական սենյակ: Դահլիճ վերադառնալուց հետո հրապարակվել են  որոշումները, որոնց համաձայն՝ պաշտպանության կողմի միջնորդությունները մասնակիորեն են  բավարարվել։

Վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի հունիսի 9-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի