Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների գործով դատական նիստը

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի վերաքննիչ դատարանում մայիսի 26-ին սկսվել են Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և այլ պաշտոնյաների շինծու գործերով դատավճիռների դեմ վերաքննիչ բողոքի նախնական լսումները։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Բաքվի վերաքննիչ դատարանում դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ և դատավորներ Էմին Մեհդիևի և Մեհրիբան Գարաևայի մասնակցությամբ ​նիստում քրեական գործով անցնող «յուրաքանչյուր անձի տրամադրվել են թարգմանիչներ իրենց հասկանալի լեզուներով՝ հայերեն և ռուսերեն, ինչպես նաև փաստաբաններ՝ նրանց պաշտպանությունն ապահովելու համար»։

Նշվում է, որ նիստի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են դատարանի կազմը և թարգմանիչները, պարզաբանվել հայ գերիների անձնական տվյալները, բացատրվել նրանց դատավարական իրավունքներն ու պարտականությունները։

Կողմերը հայտարարել են, թե դատարանի կազմի և թարգմանիչների վերաբերյալ առարկություններ չունեն։

Պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազ Անար Ալեքպերովը հայտարարել է, որ վերաքննիչ բողոքները ներկայացվել են քրեական դատավարության օրենսդրության պահանջներին համապատասխան։ Մեղադրող կողմը պնդում է, որ վերաքննիչ վարույթ սկսելու համար օրենքով սահմանված դատավարական պայմանները բավարարվել են, և գործը կարող է նշանակվել դատաքննության՝ առանց լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտության։

Ներկայացված միջնորդությունները քննարկելուց, ինչպես նաև այդ միջնորդությունների վերաբերյալ կողմերի դիրքորոշումները քննելուց հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։

Հաղորդվում է, որ դատաքննությունը տեղի կունենա հունիսի 2-ին՝ առանց քննություն անցկացնելու կամ լրացուցիչ ապացույցներ հետազոտելու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի