ՀԱՊԿ-ը դուրս է մնացել, IRI-ն և Եվրախորհրդարանը՝ ներգրավվել. ովքե՞ր են դիտորդելու հունիսի 7-ի ընտրությունները

Լուրեր

05.10.2026 | 11:13
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
Բոլորը

Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել են միջազգային և օտարերկրյա հասարակական 8 կազմակերպություններ։ Թե այդ կազմակերպություններից  քանի՞ դիտորդներ են հետևելու ընտրական գործընթացներին, դեռ հայտնի չէ․ Արտաքին գործերի նախարարությունը դիտորդների տվյալներն ամփոփելու է մինչև հունիսի 4-ը։

2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևող միջազգային դիտորդական կազմակերպությունների թիվը նույնպես 8-ն էր, սակայն դերակատարների որոշ տարբերություն կա․ 2021-ին հավատարմագրված ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը և ՌԴ հանրային պալատը ներկայում չեն հավատարմագրվել, փոխարենը դիտորդություն անելու համար գրանցվել են ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) և Եվրոպական խորհրդարանը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հիշեցնենք, մայիսի 28-ին հայտարարել է, թե Հայաստանը ոչ պաշտոնապես տեղեկացրել է ընտրությունների դիտորդական առաքելության ցուցակներում Ռուսաստանի որոշ քաղաքացիների ընդգրկելու անցանկալիության մասին։

«Նրանց թվում են Պետդումայի երեք պատգամավորներ և Կարաչայ-Չերքեզիայի Հանրապետության ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը։ Մենք խնդրել ենք պատճառներ և որոշակի արձագանք սրա վերաբերյալ։ Մենք պաշտոնական պատասխան չենք ստացել Երևանից, այդ թվում՝ այս որոշման դրդապատճառների վերաբերյալ»,- ասել է Զախարովան՝ միաժամանակ ենթադրություն հայտնելով, որ դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ այդ անձիք գտնվում են Եվրամիության պատժամիջոցների ցանկում։

Factor.am-ը ՀՀ ԱԳՆ-ից գրավոր հարցմամբ հետաքրքրվել է՝ ՌԴ դիտորդներից ո՞ւմ են մերժել հավատարմագրել և ի՞նչ պատճառով։ Պատասխանը ստանալուց հետո Factor.am-ը կհրապարակի այն։

 

Գայանե Խաչատրյան