Հունգարիան որոշել է չեղարկել Միջազգային քրեական դատարանից երկրի դուրս գալու որոշումը

Լուրեր

27.05.2026 | 21:00
Ինչ զինատեսակներ է ՀՀ-ն արտադրել․ RISE-2026 ցուցահանդեսում կցուցադրվեն արտադրանքներ․ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
27.05.2026 | 20:48
Թուրքիայում Ադրբեջանի քաղաքացի անօրինական միգրանտներ են ձերբակալվել
27.05.2026 | 20:33
Համայնքապետարանում եմ աշխատում, 7 հոգով եկել ենք վարչապետին դիմավորենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 20:22
Ֆրանսիայում սկսվել է Ալիևի քննադատ ադրբեջանցի բլոգերի դեմ մահափորձի գործով դատավարությունը
27.05.2026 | 20:18
«Օսիպյանից ներողություն կխնդրե՞ք». հարց` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 20:12
Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ-ի հանրահավաքը Աբովյանում. ՈՒՂԻՂ
27.05.2026 | 20:10
Վանաձորում երթուղայինի վարորդը ծխելու համար արված դիտողությունից հետո իջեցրել է ուղևորին. նա ազատվել է աշխատանքից
27.05.2026 | 20:00
Մենք 300 000 ադրբեջանցու գալով չենք վախեցնում մարդկանց․ ասում ենք՝ ՔՊ-ի մնալու դեպքում դա հավանական է․ Արթուր Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 19:51
Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի նախագծով Հորմուզի նեղուցը կբացվի, ծովային շրջափակումը կվերացվի
27.05.2026 | 19:41
ՌԴ-ն դեռևս պատասխան չի ստացել հայկական կողմից Մեծամորի ԱԷԿ-ի էներգաբլոկի հետագա շահագործման վերաբերյալ. Լիխաչով
27.05.2026 | 19:32
Տեղակալիս հետ եկել եմ. Ակունքի վարչական ղեկավարը` Փաշինյանի քարոզարշավին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 19:23
«Ռոլան Գարոս». Կարեն Խաչանովը դուրս եկավ 3-րդ շրջան
27.05.2026 | 19:10
Հունգարիան որոշել է չեղարկել Միջազգային քրեական դատարանից երկրի դուրս գալու որոշումը
27.05.2026 | 19:00
Ի՞նչ տարբերություն ՔՊ-ի և «Ուժեղ Հայաստան»-ի միջև․ վախեցնում, սպառնում են հանրությանը՝ ՌԴ-ի կամ Ադրբեջանի հետ պատերազմով․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 18:49
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին
Բոլորը

Հունգարիայի խորհրդարանը բացառիկ ընթացակարգով օրենք է ընդունել, որը չեղյալ է հայտարարում Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) Բուդապեշտի դուրս գալը, որը նախաձեռնել էր Վիկտոր Օրբանի գլխավորած նախկին կառավարությունը, գրում է Current time-ը։

Առաջարկը մայիսի 26-ին ներկայացրել է Պետեր Մագյարի կառավարությունը։ Փաստաթղթի հիմնավորման մեջ նշվում է, որ «միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու և մարդու իրավունքները պաշտպանելու համար անհրաժեշտ է միջազգային ամենալուրջ հանցագործությունների համար պատասխանատուներին պատասխանատվության ենթարկել միջազգային դատական ​​մարմնի առջև»։

Հունգարիայի խորհրդարանը որոշել էր դուրս գալ Միջազգային քրեական դատարանից 2025 թվականի գարնանը: Հունիսի 2-ին Բուդապեշտի կողմից Հռոմի կանոնադրությունից դուրս գալու պաշտոնական ծանուցումը գրանցվել էր ՄԱԿ-ում: Սա նշանակում էր, որ երկրի դուրս գալը իրավաբանորեն կավարտվեր ծանուցումը ստանալուց ուղիղ մեկ տարի անց, այսինքն՝ 2026 թվականի հունիսի 2-ին։

Միջազգային քրեական դատարանը ողջունել է Հունգարիայի որոշումը: Հայտարարության մեջ Դատարանը նշել է, որ դա կարևոր է ծանր հանցագործությունների համար պատասխանատվության ապահովման և միջազգային իրավական կարգի ամրապնդման ընդհանուր նպատակին հասնելու համար։

Հունգարիան Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին հայտարարել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ 2025 թվականի ապրիլին Բուդապեշտ կատարած այցի ֆոնին, որի նկատմամբ միջազգային կալանքի օրդեր է գործում:

Միջազգային քրեական դատարանը նաև ձերբակալման օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի